KinoPark
 ԿինոՊարկի 4 ամյակին նվիրված խաղարկություն

ԿինոՊարկի 4 ամյակին նվիրված խաղարկություն

Դեկտեմբերի 05 2019

 Խաղարկությանը մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 4–ից դեկտեմբերի 1-ը ներառյալ հարկավոր է գնումներ կատարել ԿինոՊարկ կինոթատրոնից: Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ, ինչը հաճախորդին իրավունք կտա ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

 

ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Խաղարկության ընթացքում խաղարկվելու է 1 հատ 7-օրյա ուղևորություն 2 անձի համար դեպի Կուալա-Լումպուր, և կացություն «Պուլման Կուալա-Լումպուր 5*» հյուրանոցում:

 

  1.  Յուրաքանչյուր անգամ գնորդի կողմից 10.000 (տասը հազար) և ավելի ՀՀ դրամի ՀԴՄ կտրոն ձեռք բերելու դեպքում նրա անձնական տվյալները և ՀԴՄ կտրոնները պետք է ներկայացվեն ԿինոՊարկ կինոթատրոնի դրամարկղ, որտեղ կինոթատրոնի աշխատակիցները կվերցնեն բոլոր ՀԴՄ կտրոնները և կտրամադրեն խաղարկության կտրոնը:

 

  1. Բոլոր ՀԴՄ կտրոնները, որոնք մասնակցում են խաղարկությանը, մնում են ԿինոՊարկ կինոթատրոնում և մասնակցողի պահանջով կարող են հետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո: Մինչև խաղարկության ավարտը խաղարկության մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:

 

  1. 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավելի քան խաղարկության 5 կտրոն:

 

  1.  Մրցանակը ստանալու համար՝ հաղթող ճանաչված անձը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոն:

 

  1. Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2019թ. դեկտեմբերի 2-ը 16:00-ն ներառյալ: Խաղարկությունը տեղի կունենա 2019թ. դեկտեմբերի 4-ին ժամը՝ 19:30 Երևան Մոլում գտնվող ԿինոՊարկ կինոթատրոնի նախասրահում:

 

  1. Երևան Մոլի (այդ թվում ԿինոՊարկ կինոթատրոնի) ինչպես նաև Երևան Մոլի վարձակալների աշխատակիցները, ինչպես նաև իրենց առաջին կարգի բարեկամները չեն կարող մասնակցել խաղարկությանը:

 

      8. Խաղարկությանը մասնակցող բոլոր հաճախորդներին տրամադրվում է Երևան Մոլի ակումբային քարտ, եթե հաճախորդը դեռևս ակումբի անդամ չէ: