Ֆիլմի մասին
- Պրեմիերա:Հունվարի 14
- Ցուցադրման ավարտ:Փետրվարի 17
- Տևողություն:99 րոպե
- Ռեժիսոր:Փոլ Անդերսոն
- Դերերում:Միլա Յովովիչ, Թոնի Ջա
Նկարագրություն
Մեր աշխարհին զուգահեռ կա ևս մեկը. աշխարհ, որը ղեկավարվում է չափազանց վտանգավոր կատաղի հրեշներով, որոնք ամեն գնով օտարներից պաշտպանում են իրենց ունեցվածքը: Հենց այստեղ է տարածական պորտալով ներխուժում լեյտենանտ Արտեմիսը իր էլիտար մարտիկների ջոկատի հետ միասին։ Փորձելով գտնել տան ճանապարհը, Արտեմիսը միանում է խորհրդավոր Որսորդին, ով այս թշնամական երկրներում սովորել է գոյատևել: Միասին հերոսները ստիպված կլինեն անխնա ճակատամարտի մեջ մտնել հրեշների հետ, ովքեր չգիտեն ո՛չ վախ, ո՛չ խղճահարություն:






