KinoPark
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի պերմիերան

«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի պերմիերան

Հունիսի 05 2018

Հունիսի 5-ին ԿինոՊարկում տեղի ունեցավ վերջին ժամանակների ամենահայտնի ու սպասված ֆիլմերից մեկի՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» (Jurassic World: Fallen Kingdom) ֆիլմի փակ նախադիտումը: Ֆիլմի փակ նախադիտմանը ներկա էին ինչպես հրավիրված հյուրերը, այնպես էլ ԿինոՊարկի հավատարիմ հաճախորդները:

Իսլա-Նուբլար կղզում գտնվում է լքված զվարճանքի կենտրոն, որտեղ տիրում է վայրի բնությունը: Սակայն առանց մարդկանց կղզում այդքան էլ հանգիստ չէ: Չնայած ակտիվ հրաբխին` կենտրոնի հիմնադիրները որոշում են վերակառուցել այգին: Հրաբուխը ժայթքելուց հետո Քլերը և Օուենը վերադառնում են այգի դինոզավրերին փրկելու համար:

Ֆիլմը կարող եք դիտել ԿինոՊարկի էկրանին: