KinoPark
«Առաջին խաղացող. պատրաստ» ֆիլմի նախադիտումը

«Առաջին խաղացող. պատրաստ» ֆիլմի նախադիտումը

Մարտի 29 2018

Մարտի 28-ին KinoPark-ում տեղի ունեցավ ամերիկացի հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նոր մարտաֆիլմի փակ նախադիտումը: Արկածային, ֆանտաստիկ ժանրերում նկարահանված ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Թայ Շերիդանը եւ Օլիվիա Քուքը:
Աշխարհը քաոսի մեջ է: Մարդկությունը փրկություն է փնտրում վիրտուալ իրականության մեջ: OASIS խաղի հեղինակը՝ Ջեյմս Հոլիդեյը, ով, ի դեպ, հետաքրքրվում է 1980-ականների մշակույթով ու պատմությամբ, իր խաղով մարտահրավեր է նետում բոլորին: Ուեյդ Ուոթս անունով հասարակ մի երիտասարդ էլ որոշում է ամեն գնով հաղթել՝ մասնակցելով վիրտուալ խաղին: