Խստիվ արգելվում է կինոդահլիճ մտնել այլ վայրերից՝ այդ թվում նաև Երևան Մոլի տարածքից (Ֆուդկորտ, Քարֆուր) գնած սնունդով/խմիչքով։ Կինոթատրոնի աշխատակիցներն իրավունք ունեն դահլիճից դուրս հրավիրելու սույն կանոնը խախտած անձանց:
Գնված տոմսերը ենթակա են վերադարձի կամ փոփոխման ՝ ֆիլմը սկսելուց 30 րոպե առաջ և միայն ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում:
Ամրագրած տոմսերը ենթակա են գնման ֆիլմի սկսելուց 30 րոպե շուտ, այլ պարագայում ամրագրումը համարվում է անվավեր։
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: 3-12 տարեկան երեխաների տոմսերի համար գործում է 250 դրամ զեղչ:
ԿինոՊարկում մշտապես գործում է զեղչային համակարգ խմբակային այցելությունների համար։
Ֆիլմի դիտման ընթացքում հարկավոր է անջատել բջջային հեռախոսների ձայնը։
Ֆիլմի դիտման ընթացքում արգելվում են ֆոտո/վիդեո նկարահանումները։
Կինոթատրոնի տարածքում ծխելն արգելվում է։
www.kinopark.am կայքից կարելի է գնել տոմս, բայց ոչ ամրագրել։
www.kinopark.am կայքից տոմս գնելու ժամանակ լրացնելով Ձեր. Էլ. փոստի հասցեն դուք համաձայնում եք, որ էլեկտրնոյին տոմսից զատ հետագայում Ձեզ կարող են ուղարկվել կինոթատրոնի ակցիաների և առաջարկների մասին գովազդային նյութեր: