Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 2

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 2

05-01-2023

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 2

Շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել ֆիլմեր, որոնք վաղուց կամ բոլորովին վերջերս անցել են ժամանակի դատը և շարունակում են վայելել հարգանք ու մասսայականություն՝ ձևավորելով համաշխարհային կինոյի գանձարանը՝ լինելով դասական, սիրված ու կուլտային։

ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (1999)

Ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը և Պալանիկի «Մարտական ակումբը» միանգամից չէ, որ գտան իրար։ Առաջինն անցավ «Օտարը» ֆիլմի երրորդ մասի ձախողման և «Յոթ»-ի հաջողության միջով, իսկ վեպը անմիջապես ստացավ դրական արձագանքներ ու մրցանակներ։ Հոլիվուդն անմիջապես ուշադրություն դարձրեց այդ նախագծին և արդեն 1999 թվականին աշխարհը ստացավ մի նոր կինոմատոգրաֆիկ պաշտամունք՝ «Մարտական ակումբը»։
Մարտական ակումբի հիմնական լսարանը յուրաքանչյուր նոր երիտասարդ սերունդն է, որի մեջ եռում է էներգիան և ձևավորվում է գիտակցություն, որը նախատեսված է այդ էներգիան որոշակի ուղղությամբ ուղղելու։ Ֆիլմի երկրպագուների կողմից մարտական ակումբների ստեղծումը, նրանց ազատության ծարավը և բռունցքների միջոցով խնդիրները լուծելը հանդիսատեսին տալիս են իմաստի յուրօրինակ ընկալում՝ մինչ ուրիշները կենտրոնանում են բուն Մարտական ակումբ ֆիլմի բովանդակության վրա։ Երկու ուղիներն էլ տանում են դեպի կուլտային կախվածություն, որը շարունակվում է մինչ օրս։

ՖՈՐԵՍԹ ԳԱՄՓ (1994)

Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը վաղուց ընդգրկվել է համաշխարհային կինոյի անմահ դասականների շարքում և, անկասկած, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխարհի միլիոնավոր կինոսիրողների սրտերում։
Պատմությունը հիմնված է Ֆորեսթ Գամփի (Թոմ Հենքս) կենսագրության վրա՝ մտավոր առանձնահատկություններով, բայց մեծ սրտով մի բարի մարդու, ով չնայած շրջապատի թյուրիմածությանը և մշտական ծաղրանքին, հայտնվում է Միացյալ Նահանգների և աշխարհի համար կարևոր պատմական իրադարձությունների կենտրոնում՝ անմիջական ազդեցություն ունենալով դրանց վրա։
Այսպես էլ ինքը ֆիլմը դարձել է կինոյի պատմության անբաժան մասը՝ սիրո, պայքարի և իրականության աբսուրդի մասին։

ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ (2003)

Լավագույն ռոմանտիկ կատակերգություններից մեկը, որն իր ոչ պակաս տաղանդավոր նախորդների՝ «Նոթինգ Հիլլ» և «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմերի արժանի հետնորդն է, սիրելի դերասանների մի ամբողջ համաստեղությամբ՝ Քոլին Ֆերթ, Ալան Ռիկման, Ռոուեն Աթքինսոն՝ տարբեր ճակատագրեր և կերպարներ, որոնք գտնում ու կորցնում են սերը, որը մղում է այս փոքրիկ ու տարբեր կյանքերը։
Ֆիլմի գաղտնիքը միայն բրիտանական նուրբ հումորի, տաղանդավոր դերասանների և հետաքրքիր սյուժեների մեջ չէ, այլև բարության մթնոլորտի, որը բնորոշ է մեկ էլ ամանորյա ֆիլմերին։

ՏԱՆԸ ՄԵՆԱԿ (2003)

Ցանկացած հեռուստադիտողի համար ամանորյա ֆիլմերն, անկասկած, արդեն կուլտային են և լի հեքիաթային մթնոլորտով, որը դիտումը դարձնում է ոչ միայն հաճելի, այլև անմոռանալի՝ անգամ, երբ վերդիտում ես մեծ տարիքում։ Ֆիլմի ռեժիսորը Քրիս Կոլումբուսն է, ով հայտնի է նաև որպես Հարրի Փոթերի առաջին երկու ֆիլմերի հեղինակ։ Ռեժիսոր, որը կարողանում է երեխաների համար ստեղծել հոգեհարազատ ֆիլմեր՝ լի ինքնատիպությամբ, միամիտ զվարճանքով և հուզիչ ինտրիգներով:
Յուրաքանչյուր մարդ ցանկացած տարիքում կարող է հիշել մանկության այն տարիները, երբ վախենում էինք տանը մենակ մնալ և հետո հասկացանք, թե որքան հիանալի էր դա: Ինչպես վերլուծել էր Նյու Յորք Թայմսը՝ «Ի վերջո, անկախ կյանքն իսկական ազատություն է, երբ քեզ թույլ են տալիս պաղպաղակ ուտել, հեռուստացույց դիտել, ցատկել բազմոցին, որքան ուզում ես։ Ընդհանրապես տանը մենակ լինել նշանակում է լինել երջանիկ..»

ԲՐԻՋԻԹ ՋՈՆՍԻ ՕՐԱԳԻՐԸ (2001)

Ֆիլմը պատմում է երեսունն անց սովորական մի կնոջ կյանքի մասին, ով մի օր որոշում է մեկընդմիշտ փոխել իր կյանքը։ Բրիջն իր օրագրի հետ կիսում է իր վերելքներն ու անկումները: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են հոլիվուդյան մելոդրամների «ծանր քաշայինները»` Քոլին Ֆերթը, Հյու Գրանտը և, իհարկե, նա, առանց ոմ «Օրագիրը» չէր ձեռք բերի հմայքի ու իմաստության այդ անսպառ չափաբաժինը` Ռենե Զելվեգերը, ով ստիպում է ձեզ հավատալ էկրանի այն կողմում կատարվելիքին: Նա խելացի է և հիմար, միամիտ և իմաստուն: Գուցե Բրիջը իդեալական կի՞ն է: Չնայած ավելորդ կիլոգրամներին, թունդ ալկոհոլային խմիչքներից և ծխելուց կախվածությանը, նա այնպիսին է, ինչպիսին կա: Բրիջիթը, ի տարբերություն էկրանի շատ հերոսուհիների, կարծես իսկական կին լինի, ոչ թե միշտ կատարյալ սանրվածքով և լիարժեք դիմահարդարմամբ:
Կինոյի քիչ կերպարների անուն – ազգանուններ են դարձել իրենց կերտած դերասանական անուններից ոչ պակաս հայտնի, նրանցից մեկը` վստահաբար Բրիջիթ Ջոնսն է։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը