Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ԱՎԱՏԱՐ. ՋՐԻ ՃԱՄՓԱՆ ԱԿՆԱՐԿ

ԱՎԱՏԱՐ. ՋՐԻ ՃԱՄՓԱՆ ԱԿՆԱՐԿ

10-01-2023

ԱՎԱՏԱՐ. ՋՐԻ ՃԱՄՓԱՆ ԱԿՆԱՐԿ

Ֆիլմն առաջին իսկ կադրերից ապշեցնում է՝ դիտորդին տեղափոխելով Պանդորայի թռչող ժայռեր։

Ֆանտաստիկ մանրամասնություն ու գեղեցկություն յուրաքանչյուր կադրում. առաջին Ավատարն այժմ շատ ավելի հեշտ է դիտվում: Գրաֆիկական լուծումների մասին խոսք անգամ չկա։ Այնպիսի տպավորություն է, որ Քեմերոնը գնացել է Պանդորա և այնտեղ նկարահանել ֆիլմը: Առարկաների շարժման ֆիզիկան իրատեսական է, քանի որ որպես հիմք են ընդունվել իրական առարկաներ, որոնց հետ շփվել են դերասանները։ 3D - ն իդեալական է իրականացվել, ինչը խորություն է հաղորդում ֆիլմին բոլոր իմաստներով:

Ֆիլմում երաժշտությունն արժանի է առանձին հիշատակման ՝ սա ևս մեկ դերասան է, այն էլ՝ խորհրդանշական։ Քեմերոնը երկար ժամանակ աշխատել է մեծ կոմպոզիտոր Ջեյմս Հորների հետ։ Բայց եթե Քեմերոնը ստորջրյա աշխարհի երկրպագու է, ապա Հորները օդի երկրպագու էր, ինքլ էլ օդաչու էր ու վթարի պատճառով մահացավ: Ավատարի ներկայիս կոմպոզիտորը հարգանքի տուրք մատուցեց մեծ երաժշտին. հիմնական երաժշտությունը հնչում է գրեթե անփոփոխ և օգտագործում են Հորների 2004 թվականի Տրոյայից հիշարժան ելևէջները:

Էքշնի մասով ամեն բան քեմերոնյան ոճով է արված, ինչպես «Տիտանիկ», «Տերմինատոր», և իհարկե ՝ «Անդունդ» ֆիլմերում։ Ավատարը շրջակա աշխարհի հանդեպ սիրո, էկոհամակարգերի պահպանման կարևորության և մարդու պատասխանատվության մասին է: Եվ երբ մարդը ստանձնում է այդ պարտականությունները, աշխարհը նույնպես դաժան է դառնում:

Ֆիլմում անսպասելիորեն կան դաժան տեսարաններ, որոնց մեծ մասի համար պատասխանատու է Զոի Սալդանայի Նեյտիրիի կերպարը։ Երբ մեկուկես մետրանոց նետը ծակում է ուղղաթիռի հաստ ապակին և օդաչուին գամում աթոռին, ակամայից լարվում ես։ Չնայած դրան, ֆիլմը ընտանեկան է, և ընտանիքի թեման մանրակրկիտ խաղարկվում է։ Եթե հենց սկզբում երիտասարդ ծնողները երեխաների մեջ ամփոփում էին երջանկության գաղափարը, ապա վերջում դահլիճում գտնվողները անշուշտ արտասվեցին:

Ֆիլմը չի վախենում տևողությունից, չի վախենում ցույց տալ աշխարհը, որտեղ ապրում են կերպարները, և որտեղ մենք ՝ հանդիսատեսներս, կարող ենք նայել էկրանի պատուհանից, իսկ 3D ձևաչափով դիտելիս՝ նաև գրեթե դիպչել։ Դրանով, ի դեպ, աչքի ընկավ 2022-ի ևս մեկ ռեկորդակիր ՝ Թոփ Գան ֆիլմը։

Մենք սպասեցինք 12 տարի և վարձույթի արդյունքներն արդեն վստահորեն ստիպում են մեզ հավատալ, որ մարդկության պատմության մեջ ամենամեծ բյուջետային կինոշարքի ևս մի քանի մաս է սպասվում։ Ավատարը վերադարձավ:

Հ. Գ. Կետի որսի տեսարանը կինոյի ամենահավանական և դաժան որսի տեսարաններից մեկն է, և վերջում դժվար է արցունք չթափել:

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը