Բալետի մշակույթը ԿինոՊարկում
05-02-2023
TheatreHD նախագիծը ներկայացնում է բալետն ու օպերան մեծ էկրանին։ ԿինոՊարկը միացել է ամբողջ տարվա ընթացքում ամենանշանավոր օպերաների և բալետների ներկայացումները ցուցադրելու նախաձեռնությանը: Հանդիսատեսն արդեն հասցրել է վայելել «Մարդուկ-ջարդուկը», «Բոհեմը» և առաջիկա ներկայացումը կլինի «Տոսկան»։
Երգչուհի Ֆլորիա Տոսկան նկարիչ Մարիո Կավարադոսիի մուսան է, ով օգնում է փախած քաղբանտարկյալ Չեզարե Անջելոտիին։ Նա նաև բոցավառում է նենգ ոստիկանապետ Սքարփիին։ 1800-ի ամառային շոգ Հռոմը, որտեղ օպերայի իրադարձությունները տեղի են ունենում բնօրինակում չափազանց փոքր է տաք, արյունոտ սիրային եռանկյունու համար:
Սիրո և դավաճանության այս մեծ պատմությունը, որը իտալացի կոմպոզիտորը ամփոփել է օպերային ժանրում, ավելի քան մեկ դար չի դադարում գրավել մարդկանց սրտերը ամբողջ աշխարհում: Ներկայացումն այնքան է սիրվել հանդիսատեսի կողմից, որ այսօր այն ամենացանկալին է աշխարհում։ «Տոսկա»-ն ԿինոՊարկում կցուցադրվի փետրվարի 19-ին։