Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԻՆՈՊԱՐԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԻՆՈՊԱՐԿ

12-02-2023

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԻՆՈՊԱՐԿ

Հայկական ֆիլմերը մեր պատմության, սիրված ավանդույթների, հայտնի ու պատմական իրադարձությունների, ինչպես նաեւ աշխարհայացքի հայելին են։ Հայկական կինոն մեր գենն է, նախկինն ու մնայունը... մեր մանկության տանգոն ու հիշողությունը, երջանկության մեխանիկան ու բանաձեւը, կյանքի եռանկյունին ու լայն շրջանակը, մեր սարերն են, թթենին ու խնձորենին։ Կարեւոր է, որ անգամ տասնամյակներ անց այդ ֆիլմերը դեռ շարունակում են նոր սերունդներին փոխանցել հայկական արժեքներն ու մնալ հայկական կինոդարանի անփոխարինելի գոհարները։

ԿինոՊարկը, հանդիսանալով կինոթատրոն, որն իր մեջ ամփոփում է տարբեր սերունդների արժեքները եւ համատեղում ավանդույթները նորարարությունների հետ, հրավիրում է հանդիսատեսին դիտելու հայկական կինոարվեստի լավագույն նմուշները։ Ցանկացած ֆիլմ պարտադիր պետք է դիտել մեծ էկրանին։ ԿինոՊարկը բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտելու հայկական ֆիլմերը մեծ էկրանին և վայելելու աննկարագրելի կինոփորձառությունը:

Փետրվարի 8-ից մեկնարկած #ՄերԿինոն արշավի շրջանակներում ցուցադրվելու են հինգ ֆիլմեր, որոնք ամփոփում են հայկական մշակույթն ու առօրյան, հումորն ու թախիծը։ Ֆիլմերից յուրաքանչյուրը կցուցադրվի միայն մեկ շաբաթ հետևյալ հերթականությամբ.
«Տղամարդիկ»՝ փետրվարի 9-15
«Կտոր մը երկինք»՝ փետրվարի 16-22
«Մենք ենք մեր սարերը»՝ փետրվարի 23 - մարտի 1
«Մեր մանկության տանգոն»՝ մարտի 2-8
«Խոշոր շահում»՝ մարտի 9-15

Երևան Մոլի թարմացված հավելվածի շնորհիվ արշավի շրջանակներում հնարավոր է ստանալ պրոմոկոդ, որն էլ իր հերթին կտրամադրի մեկ ԱՆՎՃԱՐ տոմս նշված հինգ ֆիլմերի համար։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը