Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Նոր հավելված, նոր հնարավորություններ

Նոր հավելված, նոր հնարավորություններ

17-02-2023

Նոր հավելված, նոր հնարավորություններ

Երևան մոլը թողարկել է իր բջջային հավելվածի նոր տարբերակը, որը «Կինոպարկ» բաժնում ներկայացնում է բոլորովին նոր փորձ ֆիլմասերների համար: Այս հոդվածը մանրամասն կներկայացնի այն թարմացումները, որոնց պետք է հետևել:

Թվային նվեր քարտեր ՝ մի ֆիլմասերից մյուսին
Մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներն անպատասխան չեն մնացել։ Եվ ահա, մենք սկսում ենք: Մենք մտածեցինք, որ հրաշալի կլինի, որ կարողանայիք նվեր քարտ ուղարկել առանց նույնիսկ Կինոպարկ գալու, այնպես որ մենք այն դարձրեցինք թվային: Բայց դա բավարար չէր։ Մենք մշակել ենք թվային նվեր քարտերի հինգ դիզայն, այդ թվում ՝ մինիոններ, որոնց բոլորը սիրում են, պարոն Չապլինը ՝ որպես ժամանակակից կինոյի հայրերից մեկը, Նեոն ՝ որպես կինոարվեստի առանձնացող կերպար, Վրիժառուների կազմը, ինչպես նաև մեր սիրելի Ֆրունզիկը, ով տխուր է, քանի որ մեքենա է շահել։ Ավելին, բոլոր թվային նվեր քարտերը շարժվում են՝ ընտրված քարտի մթնոլորտը ստացողին փոխանցելու համար: Թվային նվեր քարտ ուղարկելը նշանակում է, որ ստացողը կարող է ընտրել ցանկացած ֆիլմ, խորտիկ կամ խմիչք՝ Կինոպարկում լավագույնը վայելելու համար:

Մշտական ուսանողական զեղչ
Համալսարանական տարիների հիշողությունները կարող են ավելի հիշարժան դառնալ, եթե այն անց կացնեք Կինոպարկում: Մենք առաջարկում ենք 15% զեղչ տոմսերի համար՝ հայկական համալսարաններում սովորող բոլոր ուսանողների համար: Պարզապես պետք է փոխեք ձեր տոմսի տեսակը «Ստանդարտ» - ից «Ուսանողական» և բերեք ձեր ուսանողական տոմսը ձեզ հետ։

Պրոմո կոդերը կարևոր մանրուքներ են
Երևան մոլի հավելվածն այժմ ունի պրոմո կոդերի համակարգ ՝ մեր հարթակներում կամ այլուր մեր հետևորդներին փոքրիկ անակնկալներ առաջարկելու համար։ Սա նշանակում է, որ դուք կարող եք ստանալ անվճար տոմս կամ խորտիկ պարզապես դիտելով որևէ հոլովակ կամ կարդացալով հոդված համացանցում: Այսպիսով, ուշադրություն դարձրեք մանրուքներին, քանի որ դրանք կարող են ձեզ լավ կինոփորձառություն տրամադրել:

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը