Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը

31-07-2023

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը

Քիլիան Մերֆին դերասանական աշխարհում միշտ եղել է գրավիչ և բազմակողմանի դերակատար։ Աննկատ և ոչ այնքան ծաղկուն կարիերայից մինչև ամենաճանաչված անուններից մեկը. Մերֆին յուրահատուկ արտիստ է։ Քիլիանը հետաքրքիր մարդ է, իսկ նրա դերերն՝ էլ ավելի։

Արի՛ ծանոթանանք նրա ամենատպավորիչ դերերից մի քանիսին։

Քիլիանի բնատուր տաղանդի, ջանքերի և հաստատուն նվիրվածության շնորհիվ է, որ նա իր տեղը գտավ Հոլիվուդում։ Չնայած որ Մերֆին ծնվել է Իռլանդիայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Դուգլաս Գավառի Կորկում, այնուամենայնիվ հենց մանկուց սեր է ունեցել դերասանության հանդեպ։ Նա իր դերասանական ուղին սկսել է Կորկի դրամայի դպրոցում՝ ակադեմիական մեթոդներով։

Քիլիանն ուներ մեծ երազանքներ, որոնց համար էլ հենց դիմեց ռիսկի՝ տեղափոխվելով Լոնդոն, որտեղ էլ հենց իրագործվեցին նրա մեծ երազանքները։

Դու հավանաբար ծանոթ ես «Սուր Հովարներ»-ի (Peaky Blinders) Թոմաս Շելբի կերպարին , որը 2013 թվականից դարձավ Մերֆիի ամենաճանաչված դերերից մեկը։ Եվ չնայած, որ Քիլիանը սիրում է Շելբիի կերպարը, այնուամենայնիվ, շատ այլ դերեր ունի, որոնք արժանի են ուշադրության։ Պետք է նշել, որ Թոմաս Շելբիի դերն արժանացել է ոչ միայն քննադատական գնահատականի, այլև հավաքել է երկրպագուների մեծ բանակ:

Եվ այսպես, Քիլիան Մերֆիի 5 դեր, որ բաց թողնել չի կարելի։


"Disco Pigs/Դիսկո Խոզեր" (2001)

Ֆիլմը Փիգի ու Րանթի մասին է։ Նրանք ծնվել են նույն օրը, նույն հիվանդանոցում: Նրանք ի ծնե անբաժան են, ապրում են իրենց կանոններով և խոսում են իրենց լեզվով, որը միայն իրենք են հասկանում: Մերֆիի Փիգի կերպարը տանում է դեպի ֆիլմի հորինված աշխարհ։ Կապը, որը ձևավորվում է իր ամենամոտ ընկերուհու՝ Րանթի հետ, որի դերակատարն է Իլեյն Քեսիդին, և՛ գրավում է, և՛ անհանգստացնում։
Պետք է հաշվի առնել, որ այս մեկը հեշտ ճանապարհ չէ, առավել ևս Դիսնեյին համապատասխան ոճային եզրափակում սպասել պետք չէ։


"28 Days Later/28 օր անց" (2002)

Նոր վիրուսի համաճարակ, որը վտանգում է կյանքի գոյությունը. սա կինեմատոգրաֆիայում ոչ նոր կոնցեպտ է, ոչ էլ նոր փորձառություն, սակայն Քիլիանի խաղն է, որ այս ֆիլմը առանձնացնում է մնացած զոմբի-ապոկալիպսիսներից։ Նա Ջիմն է՝ փրկվածներից մեկը, ով դեգերում է հետապոկալիպտիկ աշխարհով։ Նա դերասանի փայլուն վարպետություն է ցուցաբերում՝ էկրանից փոխանցելով կերպարի հուզական ամբողջ սպեկտրը։


"Sunshine/Արևափայլ" (2007)

Արևափայլում Կապայի կերպարը Մերֆիի ամենահայտնի գիտաֆանտաստիկ գործերից մեկն է՝ ռեժիսոր Դենի Բոյլի կողմից ստեղծված։ Այստեղ Մերֆին ֆիզիկոս է, ով ձեռնամուխ է լինում մեռնող արևը կրկին վերականգնելու համարձակ առաքելությանը: Ֆիլմը ներկայացնում է զոհաբերության և մտքի ճկունության արժեքները` ապահովելով գրավիչ կինոփորձառություն:


"Inception/Սկիզբ" (2010)

Եվս մեկ գիտաֆանտաստիկ թրիլլեր՝ լցված Մերֆիի փայլուն դերասանական խաղով և Նոլանի ռեժիսորական հանճարով: Դերասանական կազմը բացառապես համաշխարհային աստղերից էր բաղկացած, սակայն Մերֆին այստեղ էլ չդադարեց փայլել: Նա ներկայացավ Ռոբերտ Ֆիշերի դերով, որպես հզոր կայսրության ժառանգորդ, որին սպառնում էին գողերը։


“Dunkirk/Դյունկերկ" (2017)

Պատերազմական հետտրավմատիկ սթրես տանող զինվորը հուսահատորեն փորձում է փրկվել կռվի սարսափից։ Այս ֆիլմում Մերֆիի կերպարը չունի անուն, սակայն վստահեցնում ենք, որ նրան հաջողվել է տպավորվել դիտորդների մտքում՝ իր հուզական կերպարի անթերի կատարմամբ։ Այս ամենը, միաձուլված Քրիստոֆեր Նոլանի ռեժիսորական աշխատանքի հետ, ստեղծել է բազմաշերտ պատերազմական ֆիլմ։ Այստեղ նաև կհանդիպեք անսպասելի համագործակցության, քանի որ Հարի Սթայլզը գլխավոր դերում է։

Թվում է՝ Քիլիան Մերֆին չի հոգնում հանճարներին կերպարելուց։ Նաև կարելի է ասել, որ Քրիստոֆեր Նոլանի հետ նրանք դարձել են հավատարիմ ընկերներ. շատ ընդհանուր բաներ ունեն, օրինակ՝ երկուսն էլ չկան սոցիալական հարթակներում և գաղափար անգամ չունեն, թե ինչ է մեմը (meme)։

Չնայած սրան, BBC Radio 1-ին տված հարցազրույցի ժամանակ Մերֆին խոստովանեց, որ անսպասելի էր Նոլանից Օպենհեյմերի դերի առաջարկի մասին զանգը ստանալը։ Նա ավելացրեց, որ նկարահանումները սկսելուն պես Օպենհեյմերի մասին ուներ մինիմալ գիտելիքներ։ Քիլիանը կարծում է, որ իմաստ չկա շատ խորանալու գիտական կողմի մեջ, քանզի նա հանճար չէ, այլ պետք է աշխատել դերասանական խաղի և կերպարի վրա։

Այնուամենայնիվ, նա ահռելի աշխատանք է տարել կերպարը կատարելագործելու համար։

Հիմա ամենալավ պահն է Քիլիան Մերֆիի և Քրիստոֆեր Նոլանի սիներգետիկ տաղանդը մեծ էկրանին բացահայտելու համար: Շտապեք դիտել արդեն իսկ մեծ համբավ վաստակած ֆիլմը՝ «Օպենհեյմեր»-ը, որտեղ Քիլիանը մարմնավորում է փայլուն ֆիզիկոս Ջ. Ռոբերտ Օպենհեյմերին: Ֆիլմը խոստանում է դառնալլ գրավիչ փորձառություն՝ շնորհիվ Մերֆիի անզուգական դերասանական վարպետության, Նոլանի հմուտ ռեժիսորական աշխատանքի և ֆանտաստիկ դերասանական կազմի:

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը