Դիտե՛ք Սեպտեմբերին ԿինոՊարկում
07-09-2023
Ֆիլմերով լի նոր ամիսն արդեն այստեղ է։ Այսօրվանից մեկնարկում են սեպտեմբերյան պրեմիերաները, որոնք քեզ հաճելի և անսպասելի կինոփորձառություն են խոստանում։
Ամիսը սկսվել է լեգենդար սարսափի սիքվելից և կավարտվի սյուրռեալ սիրավեպային կատակերգությամբ։ Այսպիսով, պատրաստիր քո պոպկորնը և տեղափոխվիր ԿինոՊարկի դահլիճներից մեկը։
Մեկնարկը տալիս է Մայքլ Չավեսը սեպտեմբերի 7-ին՝ «Միանձնուհու անեծքը 2» իր ֆիլմով: Ֆիլմը քեզ կտեղափոխի 1956 թվականի Ֆրանսիա, որտեղ քահանայի սպանությունը հիմք է հանդիսանում տարածվող չարիքի համար: Դիտեք, թե ինչպես է քույր Իռենը կրկին առերեսվում դիվահար Վալակին՝ միանձնուհուն, ով կհետապնդի քո մղձավանջները համաշխարհային ցնցող հիթի շարունակության մեջ: Եթե տեսել ես առաջին մասը, ապա գիտես, որ միայն «սարսափ» բառը բավարար չէ այս ֆիլմը նկարագրելու համար։ Իսկ հաջորդ պրեմիերան խիստ տարբերվում է առաջինից։
Նույն օրը ցուցադրվող Դոնգ Լոնգի «Փետրավոր պարեկախումբը» ավելի գույնզգույն է և ստեղծված է մանկական լսարանի համար։ Մուլտֆիլմը կլինի տրամադրության շրջադարձը։ Այս հեքիաթը մի արծվի մասին է, որին մեծացրել են հավերը (Ի՞նչ: Դե, պատահում է…)։ Փետրավոր պարեկախմբի արկածները ծավալվում են նոր սկսվող քաղաքացիական պատերազմի ընթացքում: Չնայած որ մուլտֆիլմի թիրախային լսարանը մանուկներն են, այն, ինչու չէ, նաև մեծահասակների հավանությանը կարող է արժանանալ: Բայց, եթե ավելի հասուն պատմություն ես փնտրում, քեզ կհետաքրքրի հաջորդ պրեմիերան։
Շարունակելով սեպտեմբերի 7-ի պրեմիերաների շարքը․ եթե դու անհավատալի շրջադարձերով տարօրինակ դետեկտիվների սիրահար ես, կարող ես դիտել Մայլս Ջորիս-Պեյրաֆիտի «Մայրական զայրույթ» ֆիլմը։ Այն բացահայտում է լրագրողի պատմությունը, ով անսպասելի դաշինք է կնքում իր հանգուցյալ որդու հղի ընկերուհու հետ՝ բացահայտելու նրա սպանության մասին ճշմարտությունը: Արդարությունը դառնում է նրանց ընդհանուր նպատակը, երբ նրանք սուզվում են կոռուպցիայի և թմրանյութերի աշխարհ:
Արի մի պահ անջատվենք տիպիկ ժանրերից և անդրադառնանք դասականին։ Օպերայի սիրահարների համար մենք բերել ենք Վերդիի՝ շատերի կողմից սիրված ստեղծագործություններից մեկը։ Սեպտեմբերի 10-ին «ROH: Տրուբադուր»-ը, որի ռեժիսորն է Ադել Թոմասը, քեզ կհասցնի հուզմունքի հաջարդ մակարդակ: Կրքի և մրցակցության հեքիաթում Մանրիկոն և կոմս դի Լունան մրցում են Լեոնորայի սիրո համար՝ չիմանալով, որ անցյալի անեծքն իրենց հետքերով կշարունակի գնալ կործանարար հետևանքներ բերելով բոլորի համար: Զգացի՞ր դասական ժանրի ամբողջ զորությունը։ Դե արի հետ գնանք մուլտֆիլմներին։
Սեպտեմբերի 14-ից դիտիր Լորան Բրաունի «Ջունգլիների պահապանները. շուրջերկրյա ճանապարհորդություն»-ը, որը կտանի քեզ դեպի վայրի արկածներ: Չարագործի վարդագույն փրփուրը ծածկում է ջունգլիները՝ սպառնալով ոչնչացնել բոլորին: Միացեք Պինգվին Մորիսի գլխավորությամբ ոգևորված կենդանիների թիմին ժամանակի դեմ մրցավազքում, որպեսզի փրկեն իրենց սիրելի տունը: Ուզու՞մ ես էլի հետ վերադառնալ դետեկտիվներին, որովհետև քեզ համար ունենք լեգենդար գրքերի շարքից ևս մեկ կինոմշակում։
Նույն օրը հաջորդում է Քեննեթ Բրանայի «Ուրվականները Վենետիկում» ֆիլմը՝ լեգենդար դետեկտիվների շարքից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վենետիկում թոշակառու Պուարոյի կյանքը խորհրդավոր շրջադարձ է ապրում հանդիպման ժամանակ: Սպանությունը խախտում է երեկոյի անդորրը՝ դրդելով նախկին հետախույզին բացահայտել ճշմարտությունը: Հնարավոր է, որ դու արդեն տեսել ես մյուս բացահայտումները՝ «Մահ Նեղոսի վրա» (2022) և «Սպանություն արևելյան ճեպընթացում» (2017) ֆիլմերում։ Այնքան բան է սիրո շուրջ պտտվում, իսկ կուզե՞ս ուղղակի սիրավեպ առանց հավելումների։ Հաջորդ պրեմիերան քեզ համար է։
ԿինոՊարկը չէր կարող հատուկ մի բան չունենալ սիրավեպերի երկրպագուների համար։ Սիրային տրամադրությունը կապահովի սեպտեմբերի 14-ին՝ Կաստիլ Լենդոնի «Հետո։ Ընդմիշտ» ֆիլմը: Հարդինի և Տեսսայի հուզական ճանապարհորդությունը շարունակվում է, քանի որ նրանք նավարկում են կյանքի վերելքներն ու վայրէջքները՝ հորիզոնում մատնանշելով երջանիկ ավարտի հնարավորությունը: Դու գիտես, թե ինչի մասին է այս ամենը, եթե արդեն տեսել ես նախորդ երեք ֆիլմերը:
Քանի որ ամիսը նոր է սկսվում, ավելի հուզիչ պատմություններ էլ են սպասվում, այդ թվում՝ «Սևազգեստ կանայք», «Անզսպելիները 4», «Ձայնն ազատության», «Անիծված ժառանգություն», «Շների պարեկախումբը։ Մեգաֆիլմ», «Արարիչը» և «Մեծագույն հեգնանք» ֆիլմերը: Յուրաքանչյուր պրեմիերա առաջարկում է էմոցիաների, գործողությունների և ինտրիգների յուրահատուկ միաձուլում, որը քեզ կուղորդի դեպի կինոդահլիճ:
«Սևազգեստ կանայք» ֆիլմը շատ սպասված է հանդիսատեսի կողմից։ Նրանք կլցնեն կինոն իրենց անհերքելի կայծով՝ հայկական կատակերգությամբ և բազմաթիվ ծանոթ դեմքերով։ Մեծահարուստը, հերիք չէ սիրուհիներ ունի, նաև, ինչ որ կերպ, վերջիններիս հրավիրել է՞ իր հոգեհանգստին։ Այս մեկը հաստատ պետք է դիտել մինչ Վենետիկի կինոփառատոնի աստղին անցնելը։
Վուդի Ալենի «Մեծագույն հեգնանք» ֆիլմը, կարծես, այս ամսվա ամենաբազմաշերտ պրեմիերաներից մեկն է: Այն ներկայացվել է նաև Վենետիկի կինոփառատոնում։ Եկեք հետևենք մի կատարյալ զույգի․ երկու հաջողակ կարիերաներով պրոֆեսիոնալներ, ովքեր մինչ օրս խենթի պես սիրահարված են միմյանց։ Սակայն, պետք է պարզել՝ արդյո՞ք կյանքը միայն այս ամենի մասին է։
Այսպիսով, վերցրեք ձեր ընկերներին և ընտանիքին ու միացեք մեզ KinoPark-ում այս սեպտեմբերին՝ կինեմատոգրաֆիայի համար կարևոր ամիսը վայելելու: Պատրաստվեք ծիծաղելու, լացելու, զարմանալու և ուրախանալու։
Հիշեցնենք՝ ուսանողները ԿինոՊարկում կարող են ստանալ 15% զեղչ հավելվածով տոմսը գնելիս։ Ներբեռնեք Yerevan Mall-ի հավելվածը, որտեղ նաև կարող եք պատվիրել սիրելի համովությունները և ստանալ դրանք արտահերթ։