Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Դիտիր նոյեմբերի ֆիլմերը ԿինոՊարկում

Դիտիր նոյեմբերի ֆիլմերը ԿինոՊարկում

14-11-2023

Դիտիր նոյեմբերի ֆիլմերը ԿինոՊարկում

Ուշադրություն բոլոր կինոմաններին և ոչ միայն․ Նոյեմբերը խոստանում է չափազանց հետաքրքիր լինել բոլորի համար, քանի որ այս ամիս վերադառնում են «Քաղցած խաղեր»-ը նոր՝ «Բալլադ օձերի և երգող թռչունների մասին» ֆիլմով, ինչպես նաև սպասվում են մի շարք էպիկական ֆիլմեր, օրինակ՝ «Նապոլեոն»-ը, «Մարվելները» և շատ ավելին․․․

Այս բլոգում հավաքել ենք այն բոլոր ֆիլմերը, որ հաստատ արժի դիտել նոյեմբերին։

Դե ինչ, գնացինք 💡🎥🎬


Սկսենք ամսվա մեծագույն պրեմիերաներից։


«Մարվելները» - Պրեմիերան՝ նոյեմբերի 9, 2023թ

Բառացիորեն թարգմանված՝ «Հրաշքները» ֆիլմը պատրաստվում է հեղափոխել Marvel-ի կինեմատոգրաֆիայի տիեզերքը (Marvel Cinematic Universe/MCU) բարդ սյուժեով, որը միահյուսում է «Կապիտան Մարվելը», «Միս Մարվելը» և «ՎանդաՎիժնը»: Բրի Լարսոնը կրկնում է իր դերը որպես Քերոլ Դանվերս և էկրանը կիսում է Իման Վելանիի՝ Կամալա Խան (Միս Մարվել) և Թեյոնա Փերիսի հետ՝ Մոնիկա Ռամբոյի դերում։ Ֆիլմն ուսումնասիրում է նրանց փոխկապակցված կարողությունները և ներկայացնում խորհրդավոր չարագործ Դար-Բենին, որին մարմնավորում է Զավ Էշթոնը։ Միս Մարվելի 4-րդ մասի ավարտից հետո եռյակի համակցված կարողություններն անսպասելի փորձություններ են ստեղծում: Առեղծվածային որդանանցքի (кротовая нора) և Նիք Ֆյուրիի մասնակցությամբ ֆիլմը, կարծես թե, պատրաստվում է ուսումնասիրել ապակայունացված տիեզերքները՝ պոտենցիալ հիմք դնելով MCU-ի Բազմատիեզերք (Multiverse) սագայի համար:


«Քաղցած խաղեր։ Բալլադ օձերի և երգող թռչունների մասին» - Պրեմիերա՝ նոյեմբերի 16, 2023 թ.

«Քաղցած խաղեր» եռաֆիլմի ավարտից մեկ տասնամյակ անց երկրպագուները կարող են ակնկալել հուզիչ պրիքվել (ֆիլմ-նախապատմություն)՝ «Երգող թռչունների և օձերի բալլադը»: Սյուզան Քոլինզն ընթերցողին վարպետորեն տանում է անցյալ և ծանոթացնում նախագահ Սնոուի վաղ կյանքին՝ նրա իշխանության գալուց տասնամյակներ առաջ: Այս հուզիչ պրիքվելը ոչ միայն բացահայտում է «Քաղցած խաղերի» աշխարհի նոր և հետաքրքիր կողմերը, այլ նաև գալիս է հետաքրքիր նորություններով առաջիկա ֆիլմի ադապտացիայի մասին: Պատրաստվիր խորասուզվելու պատմվածքի մեջ, երբ բացահայտես Նախագահ Սնոուի աղքատ ծագումը, նրա կապերն արդեն ծանոթ կերպարների հետ, ինչպիսին Տիգրիսն է, և «Քաղցած խաղերի» դաժան սկիզբը: Այս պրիքվելը խոստանում է դառնալ հուզիչ ճանապարհորդություն դեպի Սնոուի ժամանակաշրջան՝ թարմ տեսք տալով երկրպագուների կողմից սիրված դիստոպիկ ֆանտազիային։


«Նապոլեոն» - Պրեմիերա՝ նոյեմբերի 23, 2023թ

Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» կենսագրական ֆիլմը կինոյի իրական բացահայտում է։ Այն լեգենդար ֆրանսիացի բռնապետի ուշագրավ կյանքի մասին է: Հոակին Ֆենիքսը կխաղա Նապոլեոն Բոնապարտի դերը և մեզ կտանի իր արտասովոր ճանապարհորդությանը Ֆրանսիական հեղափոխության հրամանատարից մինչև Ֆրանսիայի կայսրը։ Չնայած հնարավոր գեղարվեստական ​​ազատություններին, ֆիլմը լուրջ պատասխանատվություն է կրում Նապոլեոնի կյանքի պատմականորեն ճշգրիտ և գեղարվեստականորեն կայացած պատկերը ներկայացնելու համար: Առաջին ռազմական արշավներից մինչև իշխանության զենիթը և անկումը, այս կինոոդիսականը երաշխավորում է մի գործչի խորաթափանց ուսումնասիրություն, ով գերել է պատմաբաններին և արվեստագետներին սերունդների ընթացքում: Պատրաստվեք կայսեր, սիրեկանի, բռնակալի և լեգենդի կյանքի հուզիչ տեսակետին, երբ «Նապոլեոնը» բարձրանում է արծաթե էկրանին:


Դե լավ, արի այս լուրջ թեմաներից շեղվենք ու տեսնենք, թե նոյեմբերն ինչ նորույթներ ունի անիմացիայի աշխարհը։


Սկսելով անիմացիոն ֆիլմերի շարանը՝ Դիսնեյի նոր գլուխգործոցներից մեկն է՝ «Երազանք»։

«Երազանք» - Պրեմիերա՝ նոյեմբերի 23, 2023 թ

Disney D23-ում ներկայացված այս հմայիչ պատմությունը երազանքներ կատարող կախարդական աստղի ծագման մասին է: 17-ամյա Աշան, ով կյանքի է կոչվել Արիանա ԴեԲոզեի ձայնով, սրտանց խնդրանք է ուղարկում դեպի երկինք՝ առաջացնելով տիեզերական արձագանք անսահման էներգիա ունեցող էակի կողմից, որը հենց այդպես էլ կոչվում է՝ Աստղ։ Միասին Աշան և Աստղը ձգտում են փրկել իրենց համայնքն առասպելական Ռոզաս թագավորությունում: Յուրահատուկ երգերով և Դիսնեյի հմայքի օգնությամբ «Երազանք»-ը սիրտը ջերմացնող լրացում է Դիսնեյի ժառանգությանը, որը կարող է պատասխանել երազանքներ կատարող աստղի ծագման դարավոր հարցին: Այս արկածը կկատարի Դիսնեյի բոլոր տարիքի երկրպագուների ցանկությունները: Իսկ քեզ համար այն կկատարվի ԿինոՊարկի օգնությամբ։


«Սարսափը և լույսի քաղաքի գաղտնիքը» - պրեմիերա՝ նոյեմբերի 2, 2023թ

«Սարսափը և լույսի քաղաքի գաղտնիքը» էկրան է բարձրանում վառ գույներով և շլացուցիչ անիմացիաներով: Մուլտֆիլմն ունի համարձակ և հմայիչ էսթետիկա: Եթե փնտրում ես վառ գույներ և կախարդական անիմացիա, ապա «Սարսափը և լույսի քաղաքի գաղտնիքը» պետք է լինի քո առաջնային ընտրություններից մեկը:


«Սմեշարիկները նկարում են կինո» - Պրեմիերա՝ 2 նոյեմբերի, 2023թ

Սմեշարիկները քեզ համար միայն մեկ ֆիլմ չեն պատրաստել, այլ ստեղծել են կարճամետրաժ ֆիլմերի բազմազան հավաքածու՝ ընդգրկելով ժանրերի լայն շրջանակ՝ մարտաֆիլմերից և կատակերգությունից մինչև գիտաֆանտաստիկա և ֆենտեզի: Այս սիրելի կերպարները քեզ կտանեն արկածների՝ էլֆերի, փերիների, հնագույն մարգարեությունների, հերոսական կերպարների, ինչպես Փին Բոնդի և նույնիսկ տարօրինակ ռոբոտ-դրոիդների հետ: Երաժշտական ​​և համր ֆիլմերի հիանալի խառնուրդ․ ֆիլմը խոստանում է զվարճալի արկարծ դառնալ բոլորի համար:


«Թևավոր պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան՝ նոյեմբերի 9, 2023թ

Այս գրավիչ պատմության մեջ, որը կյանքի է կոչվել Տատյանա Մասլանիի և Մենա Մասուդի (նաև Ալադինի (2019) դերակատարը) ձայներով, Պատրիկը հաղթահարում է եղանակի փոփոխության փորձությունները, հանդիպում մարդկանց և վրիժառու թռչունների հետ և պատմում է դժվարին ընկերության, ինքնազննման և միասնականության ուժի բացահայտման մասին:


«Սուպերուղեղ» - Պրեմիերա՝ նոյեմբերի 16, 2023 թ

«Սուպերուղեղ»-ը սկսվում է տիեզերական աղետով, որին մասնակցում են Գասը, Սոֆին և Մաքսը՝ տիեզերական պաշտպանության ուժերից (մի հարցրեք, մենք էլ չգիտենք, կնայենք միասին կիմանանք): Այնուամենայնիվ, սա պարզապես դաշտային ճամփորդություն չէ, նրանք Նորմանի օգնության կարիքն ունեն՝ կանգնեցնելու չարաբաստիկ Զոլթարդին, որը գրավել է դպրոցի տնօրենի միտքը:


Եվ իհարկե, եթե ավելի ծանր և ոչ այդքան գունեղ, սակայն մտորումներ առաջացնող սյուժեներ ես փնտրում, ապա ծանոթացիր հետևյալ պրեմիերաներին՝


«Ճահճային թագավորի դուստրը» - պրեմիերա՝ նոյեմբերի 2, 2023 թ

Այս շատ սպասված թրիլլերի գլխավոր դերակատարն է Դեյզի Ռիդլին (Նաև Ռեյի դերակատարը «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարքից) Հելենայի դերում, ով մի շարք գաղտնիքներ է թաքցնում իր ընտանիքից: Խճճված պատմություններով լի ֆիլմում, մի մայր, առաջնորդված իր բնազդով, մարդասպան դառնալու ճանապարհին է։


«Բուդիկա. Ռազմիկների թագուհին» - Պրեմիերա՝ նոյեմբերի 2, 2023 թ

Օլգա Կուրիլենկոյի՝ հնագույն բրիտանական թագուհի Բուդիկայի կերպարը «Բուդիկա - պատերազմի թագուհի» ֆիլմում իսկապես հիացնում է: Ռեժիսոր Ջեսի Վ. Ջոնսոնը, հիմնվելով պատմական փաստաթղթերի վրա, ներկայացնում է Բուդիկայի վերափոխման պատմությունը՝ սիրող մորից կատաղի մարտիկի:


«Վայրի սիրտը» - պրեմիերա՝ նոյեմբերի 23, 2023 թ

Միացե՛ք 11-ամյա Էնիի հետաքրքիր արկածներին, երբ նա փոխում է աշխույժ քաղաքը հանգիստ գյուղի հետ: Այստեղ նա բախվում է Պոնիհարտին՝ հմայիչ ու խորհրդավոր ձիուն, ինչից հետո երկուսն էլ անմիջապես ստեղծում են գրեթե կախարդական կապ: Բայց խաղաղությունը կարճատև է, քանի որ ձիերի անսիրտ գողերը թիրախ են դարձնում Պոնիհարտի երամակը՝ սպառնալով նրանց նորահայտ բարեկամությանը:


«Կատաստրոֆա» - պրեմիերա՝ նոյեմբերի 9, 2023 թ

Ջերմային ալիքի ժամանակ տարօրինակ մի ամպ է հայտնվում՝ ազդարարելով մահացու թթվային անձրևը, որը սպառնում է ողջ աշխարհին։ Սպասվող աղետի պայմաններում բաժանված ընտանիքը ստիպված է միավորվել և դեմ առ դեմ հանդիպել աղետին ՝ փրկություն գտնելու հույսով։


«Համր զայրույթ» - Պրեմիերա՝ նոյեմբերի 30, 2023 թ

Պատրաստվեք Սուրբ Ծննդին, որը երբեք չի գա, քանի որ Ջոն Վուի ամենասպասված «Համր զայրույթ» ֆիլմը կինոթատրոններում հայտնվում է հենց տոներին: Սա քո սովորական ուրախ Սուրբ Ծննդյան ֆիլմը չէ, այն լի է կրակոցներով, պայթյուններով և վրեժխնդրության անողոք ծարավով: Վուի վերադարձը ռեժիսորի աթոռին վեց տարվա ընդմիջումից հետո նշանավորվեց նրա «Համր զայրույթ»-ով և խոստացավ ներկայացնել հուզիչ գործողությունների իր բնորոշ ոճը:


«Սրնգահարի անեծքը» - Պրեմիերա՝ նոյեմբերի 30, 2023 թ

Ռեժիսոր Էնթոնի Ուոլերը ներկայացնում է «Սրնգահարի անեծքը»՝ հուզիչ և սրտաճմլիկ թրիլլերը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Էլիզաբեթ Հերլին՝ Լիզի դերում և Միա Ջենքինսը որպես Էմի։ Մոր և դստեր տեղափոխությունը գերմանական հանգիստ քաղաք՝ նոր սկզբի փոխարեն տանում է չար շրջադարձի, երբ կասկածելի իրադարձություններ են ծավալվում:

Նոյեմբերը շատ հետաքրքիր գործեր է խոստանում բոլոր կինոսիրահարներին։ Անկախ նրանից, թե դու հուզմունքներ ես փնտրում, կամ սիրտը ջերմացնող պատմություններ, ԿինոՊարկի արծաթե էկրանին կգտնես բազմաթիվ տարբերակներ: ԿինոՊարկում կարող ես վայելել Հայաստանում ամենաբարձր որակի պատկերը և ձայնը: Բաց մի թող այս հնարավորությունը. գնիր տոմսեր, հավաքիր ընկերներիդ և մտերիմներիդ և սուզվեք կինոյի հմայիչ մթնոլորտում։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը