Ի՞նչ դիտել սիրո տոներին
12-02-2024
🥰 Ահ, սերն արդեն օդում է․ մոտենում է ամենասիրառատ տոներից մեկը՝ Սբ․ Վալենտինը։
Իհարկե, սա նշանակում է, որ կատարյալ ժամադրություն պլանավորելու ժամանակն է։ Միայն պատկերացրու․ խամրած լույս, տաք ծածկոց, պոպկորն ու ռոմանտիկ ֆիլմ․ կարծես թե իդեալական ժամադրության բանաձևը հայտնաբերված է։
Ուրեմն, առաջարկում ենք քեզ կինո-ժամադրության երկու տարբերակ՝ ԿինոՊարկում և տանը։
Ժամադրություն ԿինոՊարկում
💕🎬 Իմ գեղեցիկ հարսանիքը / Beautiful Wedding (2024)
Եթե ռոմանտիկ, բայց նաև թեթև ու զվարճալի ֆիլմ ես ուզում, ապա «Իմ գեղեցիկ հարսանիքը» հենց այն է, ինչ քեզ պետք է։ Ֆիլմի նախորդ մասերից արդեն ծանոթ Էբբին ու Թրևիսը Վեգասում ամուսնանում են։ Իրականում, այդ որոշումն այնքան էլ կշռադատված չի լինում։ Այնուամենայնիվ, զույգը փորձում է հարմարվել այս նոր կարգավիճակին, բայց արդյոք նրանք պատրաստ էին ամուսնության, թե՞ ամեն ինչ կավարտվի ևս մեկ գեղեցիկ դժբախտությամբ։ Հենց սա էլ կարող ես պարզել սիրելիիդ հետ։
💕🎬 Սիրո բաղադրատոմսը / The Taste of Thing (2024)
«Սիրո բաղադրատոմսը» ֆիլմ է իրական գուրմանների համար։ Ուրեմն, Էժենին և Դոուդենը շնորհալի խոհարարների զույգ են, ովքեր ստեղծում են նրբաճաշակ ուտեստներ, որոնք կարող են տպավորել նույնիսկ լավագույն խոհարարներին ամբողջ աշխարհից: Դոուդենը վաղուց սիրահարված է Էժենիին և ցանկանում է ամուսնանալ նրա հետ. նա որոշել է գրավել իր սիրելիի սիրտը, միաժամանակ ընդմիշտ փոխելով խոհարարության աշխարհը: Իսկ դու ինչպե՞ս ես գրավել սիրելիիդ սիրտը 🤔
💕🎬 Ռոզալի / Rosali (2023)
Ռոմանտիկ ֆիլմ նորագույն տեխնոլոգիաների սիրահարների համար 🤖
Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Բայց, որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ:
Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ իսկական հերոս։
Անցանք տնային ժամադրություններին։ Սկսի՛ր պատրաստել պոպկորնն ու ընտրե՛լ ֆիլմը։
Ժամադրություն տանը
💕🎬 Շատ հարուստ ասիացիները / Crazy Rich Asians (2018)
Հիանալի ֆիլմ է, եթե ուզում ես ստուգել ձեր հարաբերությունների ամրությունը։
Երիտասարդ զույգը մեկնում է Սինգապուր՝ տղայի հայրենիք։ Պարզվում է, որ տղան անտանելի հարուստ ընտանիքից է, և Սինգապուրում ամենացանկալի ամուսինն է։ Իհարկե, բոլորը փորձում են խանգարել նրանց երջանկությանը, և, կարծես թե նրանց մոտ ստացվում է․․․թե՞ ոչ։
💕🎬 Մինչ քեզ հանդիպելը / Me Before You (2016)
Շատ ռոմանտիկ ու հուզիչ ֆիլմ, որը հաստատ թեթև արցունքներ կառաջացնի նրա այտերին։
Երիտասարդ ու գրավիչ Ուիլը կորցնում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, երբ վթարի պատճառով այլևս չի կարողանում քայլել։ Բայց նա նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչ մեծ փոփոխություններ են լինելու իր կյանքում Լուի հայտնվելուց հետո։ Այդ հանդիպումը, Լուի համար ճակատագրական, անչափ կարևոր ու նաև շատ ցավալի է դառնում։
💕🎬 Լա լա լենդ / La La Land (2016)
Այս մեկն էլ մյուզիքլների սիրահար զույգերի համար։
Գեղեցիկ սիրո պատմություն սկսնակ դերասանուհու և ջազ երաժիշտի մասին, որոնց հաջողությունները սկսում են խանգարել անձնական կյանքին։
💕🎬 Բոյֆրենդն ապագայից / About Time (2013)
Ժամանակի մեջ ճանապարհորդությունների թեմայի սիրահարներ կա՞ն 🤔
Ուրեմն, Թիմը երիտասարդ, գեղեցիկ, խոստումնալից իրավաբան է, ինչպես նաև գիտի, թե ինչպես ճանապարհորդել ժամանակի միջով։ Իր երազանքների աղջկան հմայելու համար նա պատրաստ է նորից ու նորից կրկնել առաջին ժամադրությունը։ Իրոք, սերն առաջին հայացքից միշտ չէ, որ առաջին անգամ է ստացվում...
💕🎬 Ամռան 500 օր / 500 Days of Summer (2009)
Եթե սիրահարվել եք աշխատավայրում, ապա այս ֆիլմը հենց ձեզ համար է։
Գլխավոր հերոսը աշխատում է գործակալությունում, որը բացիկներ է թողարկում: Նա սիրահարվում է իր գործընկերոջը, բայց նրանց հարաբերությունների 500 օրը հերոսին ցույց է տալիս, որ երջանկության ճանապարհն անկանխատեսելի է, անկառավարելի և աներևակայելի զվարճալի:
💕🎬 Առաջին 50 համբույրը / 50 First Dates (2004)
Հենրին ամեն գնով հասնում է Լյուսիին։ Սակայն, ավտովթարի հետևանքով աղջիկն առավոտյան չի հիշում նախորդ օրը կատարվածից որևէ բան։ Չնայած դրան, Հենրին մտադիր չէ հանձնվել և պատրաստվում է պայքարել իր սիրո համար, նույնիսկ եթե դրա համար նա ստիպված լինի ամեն օր նորից գրավել Լյուսիի սիրտը։
💕🎬 Հիշողության նոթատետր / The Notebook (2004)
Եվ վերջում, մի փոքր տխուր սիրո պատմություն տարբեր խավերի պատկանող տղայի և աղջկա հարաբերությունների մասին։
Նոյն ու Էլլին միասին անցկացնում են անմոռանալի ամառ, մինչև նրանց բաժանում են նախ ծնողները, իսկ հետո Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Պատերազմից հետո ամեն ինչ փոխվում է՝ Էլլին նշանադրվում է հաջողակ գործարարի հետ, իսկ Նոյը միայնակ մնում իր հիշողություններով լի հին տանը, որը, ի վերջո, վերականգնում է։ Երբ Էլլին կարդում է այս մասին տեղական թերթում, հասկանում է, որ պետք է գտնի նրան և վերջապես բացահայտի իրենց սիրո ճակատագիրը…
🍿🎥 Դե ինչ, մնում է հասկանաս, թե որտեղ ես պատրաստվում անցկացնել վալենտինյան կինոժամադրությունը։ Մեր խորհուրդն ակնհայտ է՝ երկրորդ կեսիդ հետ արի՛ ԿինոՊարկ ռոմանտիկ կինո դիտելու, համեղագույն պոպկորն ուտելու և լուսանկարվելու։ 📸 Չէ՞որ միայն փետրվարի 14-ին, ժամը 17։00-ից 21։00-ն ԿինոՊարկում ձեզ է սպասելու լուսանկարիչ Արթուր Լյումները կինո-ժամադրության ջերմ պահերն անմահացնելու համար։ Ի դեպ, լուսանկարը հենց տեղում կարող ես քեզ հետ վերցնել։