Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Ոգեշնչող ֆիլմեր կանանց մասին, որ պետք է դիտեն բոլորը

Ոգեշնչող ֆիլմեր կանանց մասին, որ պետք է դիտեն բոլորը

04-03-2024

Ոգեշնչող ֆիլմեր կանանց մասին, որ պետք է դիտեն բոլորը

Մենք բոլորս սովոր ենք լսել կինոյի տղաների սխրագործությունների ու անհավանական արկածների մասին, բա կինոյի աղջիկները՞։
Չէ՞ որ կինոյի աղջիկները նույնպես խիզախ են, հնարամիտ, ուժեղ, տոկուն, երբեմն էլ նուրբ ու խոցելի… Այնպես որ, առաջարկում ենք Կանանց միամսյակը նվիրել ուժեղ կանանց մասին ֆիլմեր դիտելուն։ Գնացինք՝


🎥 Էրին Բրոկովիչ / Erin Brockovich - 2000

Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի լավագույն դերերից մեկը, որի համար նա ստացել է երկու հեղինակավոր մրցանակ՝ Օսկար և Ոսկե Գլոբուս։ Էրին Բրոկովիչն իրական կերպար է՝ միայնակ մայր Կալիֆորնիայից: Պատկերացրու, որ նա, առանց իրավաբանական կրթության, կարողացել է բավականին լուրջ գործը շահել Pacific Gas & Electric ընկերության դեմ, որի՝ գործունեության հետևանքները տարիներ շարունակ վնասակար ազդեցություն են ունեցել մոտակայքում ապրող մարդկանց առողջության վրա: Մասնավորապես, ձեռնարկությունը ջրի մեջ է նետել կյանքին սպառնացող քրոմ։ Սա պատմություն է ուժեղ կնոջ մասին, ով կարողացել է վերականգնել արդարությունը և փրկել հարյուրավոր կյանքեր։

🎥 Ֆրիդա / Frida - 2002

Դե, ֆիլմի վերնագրից արդեն պարզ է, որ այն պատմում է լեգենդար մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի մասին, ում կերպարն էկրանին մարմնավորել է Սալմա Հայեկը։ Ժամանակին նա դարձել է ֆեմինիզմի խորհրդանիշ, բայց ի՞նչն է նրան մղել կանանց իրավունքների այդքան եռանդուն պաշտպանությանը: Ջուլի Թեյմորի նկարահանած կենսագրական ֆիլմը մեզ ցույց է տալիս իր ժամանակի հերոսուհուն, ակտիվիստին և հեղափոխականին, ով բավականին ծանր ճակատագիր է ունեցել։ Ամուսնու դավաճանությունը, քրոջ դավաճանությունը, մոր մահը` այս ամենը բավականին սուր ազդեցություն է թողնում նրա կյանքի վրա, ինչն էլ ուղիղ անդրադարձ է ունենում նրա ստեղծագործություններին։

🎥 Վայրին / Wild - 2014

Ռիզ Ուիզերսփունն արդեն վաղուց նախընտրում է նկարահանվել միայն ուժեղ կանանց մասին ֆիլմերում: «Վայրին» ֆիլմում նա մարմնավորում է Շերիլ Սթրեյեդին՝ կնոջը, ով միայնակ մեկնել է 1100 մղոն ճանապարհորդության՝ Խաղաղօվկիանոսյան Կրեսթ արահետով, որպեսզի հաղթահարի իր վերջին ամուսնալուծության և մոր մահվան մասին ապրումները: Եթե սպասում ես, թե երբ է եղանակը տաքանալու՝ արշավի գնալու համար, ապա հաստատ արժի դիտել այս ֆիլմը։

🎥 Ջոյ / Joy - 2015

Պատմություն Ջոյ Մանգանո անունով մի կնոջ մասին է, ով հորինել է հատակի ինքնասեղմվող մաքրիչը։ Վստահ ենք, որ նախկինում երբեք չես լսել նրա անունը, բայց բազմաթիվ անգամներ օգտագործել ես այդ սարքը: Հրաշալի ֆիլմ ինքնավստահության, տոկունության, ուժեղ բնավորության, նպատակասլացության և այն մասին, որ նույնիսկ տասը «ոչ»-ից հետո կարելի է լսել նվիրական «այո»-ն։ Ֆիլմ, որ իրոք կարող է ոգեշնչել նոր ձեռքբերումներ ունենալու համար:

🎥 Ըստ սեռի / On the Basis of Sex- 2018

Այս ֆիլմը ուժեղ կանանց «կոմբո» է. նախ՝ այն նկարահանվել է Միմի Լեդերի կողմից (առաջին կինը, ով ընդունվել և ավարտել է Ամերիկյան կինոինստիտուտի ավագ դպրոցը), և երկրորդ՝ այն հիմնված է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդերի Գինսբուրգի կյանքի պատմության վրա։ Ռութն իր կարիերան սկսել էր հեռավոր 1950-ականներին, երբ կանանց չափազանց մեծ դժվարությամբ էին ընդունում աշխատանքի, թերահավատորեն էին վերաբերվում ու նույնիսկ ուսման հարցում մեծ հեռանկարներ չէին խոստանում։ Չնայած այս ամենին, Ռութն ապացուցեց, որ սեռը կարևոր չէ, կարևոր են միայն խելքն ու կարողությունները և աշխատեց այդ պաշտոնում ավելի քան 25 տարի։


Ուժեղ կանանց մասին բազմաթիվ այլ ֆիլմեր էլ կան, որոնք ապացուցում են, որ կանայք կարող են հասնել ցանկացած բարձրունքի և, որ ոչնչով չեն զիջում կինոյի տղաներին։

Իսկ մենք սպասում ենք քեզ ԿինոՊարկում՝ սպասված ֆիլմերը դիտելու և Կանանց միամսյակն իրական կինո-փառատոնի վերածելու համար։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը