Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար

5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար

21-06-2024

5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար

💢 Kawaii, Senpai, Otaku, Onii-chan…եթե հասկանում ես այս՝ իրար հետ կապ չունեցող արտահայտությունների իմաստը, ապա հաստատ հավանում ես ճապոնական մշակույթն ու անիմեները։

Այո, ամեն տարի Ճապոնիայում ստեղծվում են հարյուրավոր անիմեներ, որոնք տարածվում են ամբողջ աշխարհով մեկ և գրավում են հազարավոր Otaku-ների սրտերը։

Հատուկ անիմեասերների և գեղեցիկն ու էսթետիկը գնահատողների համար հավաքել ենք վերջին շրջանում աչքի ընկնող ու հետաքրքիր անիմե սերիալների ցանկը։

🎬📌 Sousou no Frieren

Այս անիմեն սկսվում է այնտեղ, որտեղ սովորաբար ավարտվում են նման ֆանտաստիկ պատմությունները։ 10 տարի ճամփորդությունից և դևերի թագավորի նկատմամբ հաղթանակից հետո մի խումբ հերոսներ վերադառնում են հայրենի երկիր, որտեղ նրանց ճանապարհներն ընդմիշտ բաժանվում են։ Տասը տարվա արկածներն արդեն հետևում են, բոլոր սխրագործությունները կատարված են։ Էլֆ Ֆրիրենը դառնությամբ հետևում է, թե ինչպես են իր ուղեկիցները մահանում մեկը մյուսի հետևից, քանի որ էլֆերն ավելի երկար են ապրում, քան սովորական մարդիկ։ Նա որոշում է գնալ նոր ճանապարհորդության՝ գտնելու կյանքի իմաստի մասին իրեն տանջող հարցերի պատասխանները։

«Sousou no Frieren» անիմեն անմիջապես գնահատվել է երկրպագուների կողմից և բավականին երկար ժամանակ առաջին հորիզոնականներում էր My Anime List-ում։

🎬📌 Dungeon meshi

Մանդրագորայով աղցան, ջրահարսով ապուր և Վասիլիսկի ձվով ձվածեղ՝ համեղ է հնչում, չէ՞ 😅 Եթե Dungeons & Dragons սեղանի խաղի երկրպագու ես, ապա հաստատ կհավանես նաև Dungeon meshi անիմեն։ Խորհրդավոր հնագույն կախարդը հսկայական զնդան է ստեղծել՝ լցված հրեշներով և մոգությամբ։ Ոչ ոք չգիտի, թե ինչու և ինչպես է այն հայտնվել։ Բայց արկածախնդիրների խմբերը պարբերաբար իջնում ​​են այս զնդանի տարբեր մակարդակներ՝ գտնելու թանկարժեք իրեր, օգտակար բույսեր և այլ գանձեր, իսկ հետո դրանք մակերեսի վրա շահավետ վաճառում են։ Լայոսն ու Ֆալինը նույնպես այդ արկածախնդիրների շարքերում էին, սակայն ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս, և միայն Լայոսը կարողանում է հրաշքով փրկվել։ Այժմ նա իր ընկերների հետ պետք է փորձի փրկել քրոջը, դե ընթացքում էլ հրեշների հանդիպելով ու նրանցից տարբեր ուտեստներ պատրաստելով։

🎬📌 Solo Leveling

10 տարի առաջ մի դարպաս է բացվել դեպի այլ աշխարհ, որտեղ մարդկանց թույլատրվում է սպանել հրեշներին։ Այսպես հայտնվել են որսորդները՝ հետապնդելով ու ոչնչացնելով տարբեր արարածներին։ Բայց նրանցից ոչ բոլորը կարող են ուժեղանալ և բարձրացնել իրենց մակարդակը։ Գլխավոր հերոսը որսորդ Սուն Ջինն է։ Նրա գործն է փակել առեղծվածային դարպասները դեպի զնդաններ, որտեղ հրեշներ են ապրում։ Սուն Ջինը պարզապես միջակ որսորդ չէ, այլ իրավամբ կրում է «մարդկության ամենաթույլ զենքի» կոչումը։ Ուստի նա կարող է միայն օգնել ավելի հմուտ ընկերներին և փակել դարպասները։ Բայց տղան դեռ շարունակում է իրեն վտանգի ենթարկել, քանի որ նա պետք է գումար վաստակի իր մահացու հիվանդ մորը բուժելու համար։ Մի օր տղան պատահաբար հայտնվում է D կարգի բանտում։ Հրեշների ձեռքից գրեթե մահանալուց հետո Սուն Ջինը բացահայտում է մակարդակի բարձրացման գաղտնիքը։

«Solo Leveling»-ը չի առանձնանում փիլիսոփայական մտքերի խորությամբ, ինչպես օրինակ «Sousou no Frieren»-ը, կամ ֆանտաստիկ աշխարհի մշակմամբ, ինչպես «Dungeon meshi»-ն, բայց գործողությունների և դինամիկայի առումով այն գերազանցում է այդ երկու սերիալներին. սա դասական ադրենալինային մարտաֆիլմ է՝ գրեթե անպարտելի գլխավոր հերոսով։

🎬📌 Yubisaki to Renren

«Yubisaki to Renren»-ը ջերմ, ռոմանտիկ պատմություն է մի զույգի մասին, ովքեր միասին ընդհանուր լեզու են գտնում, սովորում են լուծել խնդիրներն ու կոնֆլիկտները և պատրաստ են օգնել միմյանց ու աջակցել։ Բացի այս զույգից, ընթացքում հայտնվում են նաև այլ սիրային պատմություններ՝ նրանց ընկերների ու շրջապատի մասնակցությամբ։ Մի խոսքով, անիմեն լցված է ռոմանտիկայով ու սիրով։ Գլխավոր հերոսներից մեկը՝ Յուկին, լսողության խնդիրներ ունի, բայց այնուամենայնիվ դա չի խանգարում աղջկան համալսարան գնալ, ընկերներ ձեռք բերել, սիրահարվել ու լրիվ նորմալ կյանքով ապրել։ Սերիալը նաև բարձրացնում է նման սոցիալական թեմաներ ու բավականին մանրամասն ցույց տալիս լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքն ու հանդիպող դժվարությունները։

Եթե ռոմանտիկ պատմություններով լցված սերիալ ես փնտրում, ապա անշուշտ խորհուրդ ենք տալիս այս անիմեն դիտել։

🎬📌 Kaiju No. 8

Էլիտար զորամասը՝ Պաշտպանության կորպուսը, պաշտպանում է խաղաղ բնակիչներին կայջուներից՝ տարօրինակ հրեշներից, որոնք տարիներ շարունակ հայտնվում են Ճապոնիայում։ Մարտերից հետո հրեշների մասունքները հեռացնում են պրոֆեսիոնալ հավաքարարները, որոնցից մեկը Կաֆկա Հիբինոն է։ Տղան դժգոհ է իր աշխատանքից. դեռահասության տարիներին նա ցանկանում էր միանալ Պաշտպանության կորպուսին, բայց նրա բոլոր փորձերն անհաջող էին։ Մի օր նա հնարավորություն է ստանում իրականացնելու իր երազանքը, երբ նրա օրգանիզմ է մտնում մակաբույծը, որը Կաֆկային տալիս է կայջուի կերպարանափոխվելու ունակություն։

Անիմեի ստեղծման համար աշխատել է Attack on Titan-ի ռեժիսոր Tomomi Kamiya-ն, այնպես որ անիմեի գրավչությունն ու հետաքրքրությունը կասկածի տակ չեն։

Դե ինչ, եթե դեռ չես դիտել այս անիմե սերիալները, ապա ընտրիր այն մեկը, որն ամենից շատ է համապատասխանում տրամադրությանդ ու բարի դիտում։ Ja ne 👋

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը