Ի՞նչ դիտել 2025-ին
31-01-2025
2025 թվականը խոստանում է լինել հագեցած ու անմոռանալի կինոտարի։ Սուպերհերոսներից մինչև անիմացիոն արկածներ, դասական ռեմեյքերից մինչև գերժամանակակից էքշններ. այս տարվա սպասվող ֆիլմերը հաճելի անակնկալներ են խոստանում տարբեր ճաշակ ունեցող կինոսերներին։
Քեզ համար հավաքել ենք այս տարվա 10 մեծ պրեմիերա, որոնք չի կարելի բաց թողնել։
*Որոշ ֆիլմերի պրեմիերաների օրերը դեռ նախնական են և կարող ենք տարվա ընթացքում փոփոխվել։
🇺🇸🗽Captain America: Brave New World
Պրեմիերա: Փետրվարի 13
Marvel-ի նոր փուլը պաշտոնապես սկսվում է այս ֆիլմով։ Մենք ունենք նոր Կապիտան Ամերիկա, նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ՝ բացահայտելու, թե ինչ տեսք կունենա սուպերհերոսական տիեզերքն առաջիկա տարիներին։ Ֆիլմը խոստանում է լեցուն լինել անսպասելի անակնկալներով և հզոր տեսարաններով: Ի դեպ, պրեմիերային էլ բան չմնաց։
🟩Minecraft
Պրեմիերա: Ապրիլի 4
Don't mine at night… կամ ի՞նչ կստացվի, եթե աշխարհում ամենահայտնի խաղերից մեկը հայտնվի մեծ էկրաններին։ Minecraft-ի մասին գիտեն շատերը, իսկ ֆիլմն էլ ավելի մեծ ճանաչվածություն կբերի տուփերով կառուցվող այս աշխարհին։ Ընտանեկան, արկածային և միաժամանակ ֆանտաստիկ այս ֆիլմը հաստատ դառնալու է երեխաների ու մեծահասակների սիրելիներից մեկը, իսկ խաղի երկրպագուների մասին պարզապես լռում ենք… հուսանք, որ նրանք էլ կհավանեն։
🩵Lilo & Stitch
Պրեմիերա: Մայիսի 23
Սա ձեր բակի Լիլոյի մասին ֆիլմ չէ, այլ Disney-ի ամենախենթ ու զվարճալի զույգերից մեկի՝ Լիլոյի ու Սթիչի, որոնք վերադառնում են, այս անգամ՝ իրական դերասաններով։ Նրանց ընկերությունը վերստին մեկնելու է արկածներով լի ճանապարհորդության, որտեղ հումորը, բարությունն ու ընտանիքի ուժը կլինեն գլխավորը։ Սպասվում է զվարճալի, ջերմ ու ընտանեկան ֆիլմ։
🔥Mission: Impossible 8
Պրեմիերա: Մայիսի 23
Թոմ Քրուզը կրկին վերադառնում է՝ էլ ավելի մեծ արկածներով։ Հակառակորդները դարձյալ ամենուր են, վտանգներն՝ առավել քան իրական։ Այս ֆիլմի յուրաքանչյուր կադր խոստանում է բարձր պահել ադրենալինը։ Արդեն պատկերացնո՞ւմ ես երկար սպասված հետապնդումներն ու էքշն կադրերը:
🐉 How to Train Your Dragon
Պրեմիերա: Հունիսի 13
Աշխարհի ամենասիրելի վիկինգն ու իր անդավաճան վիշապը կրկին մեծ էկրանին են հայտնվելու։ Ֆիլմը խոստանում է պահպանել նախորդ մասերի հուզականությունն ու հմայքը, իսկ անակնկալ պահերը դրան միայն հավելյալ հմայք կհաղորդեն։ Գեղեցիկ անիմացիա ու ընտանեկան ջերմություն՝ ահա, թե ինչ է սպասվում։
🦖🦕 Jurassic World 4
Պրեմիերա: Հուլիսի 2
Դինոզավրերը Յուրայի ժամանակաշրջանի ամենաուժեղ արարածներն էին, իսկ նրանց մասին ֆիլմերն արդեն հասցրել են հավաքել հազարավոր երկրպագուներ։ Նախորդ մասերի գլոբալ մասշտաբները, հուզիչ սյուժեն ու շլացնող տեսարանները վկայում են, որ Jurassic World 4-ը կհամալրի շարքը նոր ու տպավորիչ տեսարաններով: Պատրաստվիր տեսնել, թե ինչպես են մարդիկ ու դինոզավրերը կրկին չափում իրենց ուժերը:
🦸♂️ Superman: Legacy
Պրեմիերա: Հուլիսի 11
DC տիեզերքը վերակառուցվում է, և դրա արքայական մեկնարկն է Superman: Legacy-ն։ Ամենաառաջին սուպերհերոսը վերադառնում է մեծ էկրան՝ նոր մեկնաբանությամբ ու ձայնային էֆեկտների վերջին խոսքով։ Հուսով ենք՝ այս պատմությունը չի հիասթափեցնի ու կգրավի սուպերհերոսական ֆիլմերի շարքում իրեն արժանի տեղը։
💥The Fantastic Four: First Steps
Պրեմիերա: Հուլիսի 25
Marvel-ի ամենահայտնի քառյակը վերածնվում է՝ նոր ֆիլմով ու նոր դերասանական կազմով։ Սա նրանց առաջին քայլերն են MCU-ի խորքում, որտեղ Ռիդ Ռիչարդսը, Սյու Սթորմը, Ջոնի Սթորմն ու Բեն Գրիմը ստիպված են լինելու ոչ միայն պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից, այլև գտնել թիմային հավասարակշռությունը։ Դե իսկ Պեդրո Պասկալն էլ իրեն հատուկ հմայք կհաղորդի ֆիլմին։
🦊🐰 Zootopia 2
Պրեմիերա: Նոյեմբերի 26
Բարի գալուստ Կենդանապոլիս՝ այնտեղ, որտեղ բոլոր կենդանիներն ապրում են նույն քաղաքում։ Առաջին ֆիլմը գերեց բոլորիս սրտերը իր հետաքրքիր սյուժեով ու զվարճալի հերոսներով։ Այս անգամ էլ Ջուդի Հոփսի ու Նիք Ուայլդի կապը վերադառնում է նոր առեղծվածներով ու էլ ավելի անհավանական արկածներով:
💙 Avatar 3
Պրեմիերա: Դեկտեմբերի 19
Ջեյմս Քեմերոնը կրկին կփորձի ապացուցել, որ ֆիլմարտադրությունը սահմաններ չունի։ «Ավատար 3»-ը գալիս է՝ էլ ավելի աննախադեպ վիզուալ էֆեկտներ ու հզոր սյուժե խոստանալով։ Ֆիլմն այս տարվա ամենասպասված բլոկբասթերներից է, որում ռեժիսորի գլուխգործոցային տեսլականը մեզ կնվիրի աննախադեպ տպավորություններ։
Ինչպես տեսնում ես, տարին նոր ֆիլմերով լեցուն է լինելու։ Դե օրացույցում պահիր համապատասխան օրերն ու պատրաստվիր վայելել սպասված ֆիլմերը ԿինոՊարկի մեծ էկրանին։