Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

Minecraft-ի ֆենոմենը․ խաղա՞լ, թե՞ դիտել մեծ էկրանին

Minecraft-ի ֆենոմենը․ խաղա՞լ, թե՞ դիտել մեծ էկրանին

04-04-2025

Minecraft-ի ֆենոմենը․ խաղա՞լ, թե՞ դիտել մեծ էկրանին

🟩🟦🟨 Քրիփերներ, Էնդերմեններ, Զոմբիներ ու Սթիվը… եթե այս ամենը քեզ չափազանց հարազատ է թվում, իսկ աչքերդ փակելիս գունավոր խորանարդներ ես տեսնում, ապա հաստատ Minecraft-ի մեծ երկրպագու ես։

Համաշխարհային կինովարձույթում վերջապես հայտնվեց «Մայնքրաֆթը կինոյում» արկածային կատակերգությունը Ջեք Բլեքի և Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ։ Սա ամենավաճառված վիդեոխաղի առաջին լայնածավալ էկրանավորումն է, և ֆիլմը խոստանում է դառնալ հետաքրքիր փորձ ոչ միայն Minecraft-ի հին երկրպագուների, այլև նորահայտ հանդիսատեսի համար։

Բայց ի՞նչն է այդքան յուրահատուկ առանձնապես պատմություն չունեցող խորանարդաձև աշխարհում, որ այն այսօր հայտնի է գրեթե բոլորին։ Արի միասին հասկանանք Minecraft-ի ֆենոմենն ու պարզենք, թե ինչ սպասել նոր ֆիլմից։

⚒️🟧 Minecraft-ի խորանարդաձև աշխարհի արարումը

«Minecraft»-ը ստեղծվել է 2009-ին շվեդ ծրագրավորող Նոթչի (Մարկուս Պերսսոն) կողմից՝ որպես փոքրիկ ինդի նախագիծ։ Խաղի հենց առաջին փլեյթեսթերին արդեն պարզ էր դարձել, որ այն բացել է մի ուղի, որն ամբողջովին փոխելու է վիդեոխաղերի աշխարհը։
Նոթչի հիմնական գաղափարը խաղացողին լիակատար ազատություն տալն էր․ անհատական շինարարություն, աշխարհների անվերջ ուսումնասիրություն և սեփական կանոններով գոյատևում։ Ոչ մի պարտադիր սյուժե, ոչ մի կոնկրետ վերջնական նպատակ՝ դու ես որոշում, թե ուր գնալ և ինչ անել։ Ըստ երևույթի, խաղը բաց աշխարհ է՝ լի արկածներով ու անակնկալներով։

Որքան շատ էին տարածվում Minecraft-ի մասին շշուկներն, այնքան ավելի մեծ թափ էր հավաքում խաղի ճանաչվածությունը։ Առանց զանգվածային գովազդի, միայն խաղային համայնքներում խոսակցությունների ու քննարկումների հաշվին, խաղը սկսեց աճել։ 2011-ին լույս տեսավ Minecraft-ի առաջին լիարժեք տարբերակը, և հաշված շաբաթների ընթացքում գրանցված օգտատերերի քանակը գերազանցեց 10 միլիոնը։

Շուտով խաղը դարձավ յուրատեսակ ֆենոմեն, իսկ դրա շուրջ ձևավորված համայնքը սկսեց հսկայական ազդեցություն ունենալ նոր թարմացումների և ուղղությունների վրա։

Եթե չես խաղացել խաղն, ապա հիմա կմտածես, թե ինչո՞ւ և ինչպե՞ս այսպիսի պարզ խաղն ունեցավ այդքան մեծ հաջողություն։
Պարզ գրաֆիկա, խիստ տարրական խաղային համակարգ, սյուժեի ու տեսարանների գրեթե բացակայություն։ Բայց հենց այս անմեղ պարզության մեջ էլ թաքնված է Minecraft-ի հմայքը։ Խորանարդաձև աշխարհներն ամբողջությամբ կազմված են բլոկներից, որոնք կարելի է փորել, հավաքել, քանդել և նորից կառուցել։
Խաղի թերևս ամենագլխավոր գրավչությունն անվերջ կոնստրուկտոր լինելն է։ Դու կարող ես կառուցել ամրոցներ, ճանապարհներ, բարդ մեքենաներ, նույնիսկ փոխել գետերի հուները կամ հողի մակերեսը։ Յուրաքանչյուր բլոկ կարող է ծառայել որպես շինանյութ, իսկ քո երևակայությունը սահմանափակում չունի։

Բացի դրանից, ամեն անգամ, երբ սկսում ես նոր խաղ, աշխարհը պատահականության սկզբունքով է գեներացվում։ Մի տեղում կհանդիպես խորը ձորեր ու օվկիանոսներ, մեկ ուրիշում՝ անապատներ ու լեռներ։ Յուրաքանչյուր նոր քարտեզ եզակի է, իսկ այդ անսպառ բազմազանությունը դրդում է շարունակ նոր բացահայտումներ անել։

Թեև խաղը պարտադիր նպատակներ չի դնում, քո կերպարին անհրաժեշտ է սնունդ ու ապաստան։ Եվ հենց այդ ամենը դառնում է այն շարժիչը, որը քո Minecraft-յան ուղին լցնում է փորձություններով։ Գիշերային հրեշներն ու թափառող չարագործները ստիպում են մտածել պաշտպանական կառույցների, ռեսուրսների հավաքագրման ու ռազմավարական պլանավորման մասին։ Բայց, ինչպես ասում են՝ «don't mine at night», քո իսկ ապահովության համար 😅

Minecraft-ի աշխարհներում կարող են միաժամանակ գտնվել հարյուրավոր կամ անգամ տասնյակ հազարավոր խաղացողներ։ Դա բերում է ամենահետաքրքիր համագործակցության ու մրցակցության սցենարների․ կարելի է միավորվել հսկայական շինարարական նախագծերի համար, կամ միասին պաշտպանել մի ամրոց թշնամական արշավանքից։

💎🎬 Իսկ ինչո՞ւ դիտել Minecraft-ի էկրանավորումը

Խաղը, ինչպես նաև ֆիլմը ցույց են տալիս, որ նույնիսկ քառակուսի երևակայությունն անսպառ է։ Ֆիլմը խաղի աշխարհում է, խաղի կանոններով, միջավայրով ու կերպարներով։ Ավելացել են նոր դեմքեր, օրինակ Ջեյսոն Մոմոայի կերպարը՝ Գարեթ Հարիսոնը։ Իսկ Minecraft-ի աշխարհի միակ մարդու՝ Սթիվի կերպարը մարմնավորել է դերասան Ջեք Բլեքը- գերազանց ընտրված թեկնածու արկածային և մարտական տեսարանների համար։
Ֆիլմը չունի խիստ ուսուցողական գիծ և այն հասկանալու համար պետք չեն խորքային գիտելիքներ խաղի մասին։ Այն կարող է հետաքրքիր լինել թե երեխաների համար, թե մեծերի։

«Մայնքրաֆթը կինոյում» ֆանտաստիկ պատմություն է մի քանի «անհաջողակների» մասին, ովքեր դեռ երեկ ապրում էին մռայլ ու միապաղաղ կյանքով, իսկ այսօր ստիպված են գլուխ հանել ամենաանսպասելի մարտահրավերներից։ Բայց ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ նրանց առջև բացվում է տարօրինակ դարպաս, որը տանում է զուգահեռ իրականություն։ Հերոսները հայտնվում են խորանարդային աշխարհում, որտեղ ապրում են տարօրինակ արարածներ։ Այստեղ էլ նրանք հանդիպում են Սթիվին՝ մի էքսցենտրիկ արկածասերի և մեծագույն ուսումնասիրողի։ Տուն վերադառնալու համար նորեկները պիտի միավորեն ուժերը Սթիվի հետ և սկսեն այդ խենթ արկածը։ Կկարողանա՞ն արդյոք մյուսների աչքում «աութսայդեր» համարվողները հաղթահարել անհամար փորձությունները և բացահայտել այս խորհրդավոր աշխարհի բոլոր գաղտնիքները։ Իսկ ի՞նչ կլինի, երբ նրանց ճանապարհը հատեն ամենասարսափելի հրեշները։ Արդյունքում սպասվում են անհավանական արկածներ, անակնկալներ և կենաց-մահու ճակատամարտեր։

Ուրեմն, հանդիպում ենք ԿինոՊարկում՝ վայելելու լիովին նոր արկածային կատակերգությունը՝ «Մայնքրաֆթը կինոյում», որը գունեղ շարունակությունն է այն ֆենոմենի, որ աշխարհին ներկայացավ շուրջ 15 տարի առաջ և մինչ օրս մնում է ամենահայտնի վիդեոխաղերից մեկը։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը