Scroll Event Component

Գլխավոր էջ

Բլոգ և Նորություններ

2025-ի խաղային էկրանավորումները. ի՞նչ սպասել

2025-ի խաղային էկրանավորումները. ի՞նչ սպասել

23-04-2025

2025-ի խաղային էկրանավորումները. ի՞նչ սպասել

🎮 Մի քանի տարի առաջ վիդեոխաղերի հիման վրա ֆիլմերն ու սերիալներն ավելի շատ հիասթափություն էին պատճառում, քան ոգևորություն։ Բայց հիմա իրավիճակը փոխվում է։ Երբ խաղերի ստեղծողները ներգրավվում են պրոցեսում, արդյունքը շատ ավելի լավն է ստացվում, օրինակները շատ են՝ «The Last of Us», «Arcane», «Fallout», «Twisted Metal», «The Super Mario Bros. Movie» և այլն։
Սակայն 2025-ը նոր փորձություն է Հոլիվուդի համար։ Որոշ նախագծեր մեծ հույսեր են առաջացնում, իսկ մյուսները՝ փոքր-ինչ կասկածներ։ Արի միասին ուսումնասիրենք տարվա ամենասպասված խաղային էկրանավորումներն ու հասկանանք, թե ինչ է բոլորիս սպասվում 👇

🎬 Minecraft Movie
📅 Պրեմիերա՝ ապրիլի 4

Վերջին տասնամյակում Minecraft-ի կինոադապտացիան անցել է բազում փուլերով, բայց այս տարի համաշխարհային կինովարձույթում վերջապես հայտնվեց «Մայնքրաֆթը կինոյում» արկածային կատակերգությունը Ջեք Բլեքի և Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ։ Սա ամենավաճառված վիդեոխաղի առաջին լայնածավալ էկրանավորումն է։ Որոշ տեսարաններ բավականին հաջող են, իսկ որոշները՝ տարօրինակ, բայց հաստատ կարելի է ասել՝ ֆիլմը լի է Minecraft-ի ոգով։ Ֆիլմն արդեն գրավել է համաշխարհային հանդիսատեսի սրտերը ու դարձել այս տարվա ամենահաջողված ֆիլմերից մեկը։

🎬 Until Dawn
📅 Պրեմիերա՝ ապրիլի 25

PlayStation-ի հայտնի սարսափ խաղը վերածվում է սարսափ ֆիլմի։ Ռեժիսոր Դևիդ Սանդբերգը խոստանում է R-rated սլաշեր՝ լի արյունով ու լարվածությամբ։ Ի տարբերություն խաղի, ֆիլմի կերպարներն ամբողջությամբ նոր են, բայց Պիտեր Սթորմարը կրկին հանդես կգա դոկտոր Հիլլի դերում։ Սյուժեն տեղի է ունենում հեռավոր լեռնադահուկային տնակներում, որտեղ հերոսները ստիպված են պայքարել գոյատևելու համար։ Սարսափի սիրահարների համար սա այս տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկն է, որը ապրիլի 25-ից արդեն կարող ես դիտել ԿինոՊարկում։

🎬 Devil May Cry (Netflix)
🎯 Ամսաթիվ՝ ապրիլի 03

«Castlevania»-ի ռեժիսոր Ադի Շանկարը ներկայացնում է «Devil May Cry»-ի անիմե ադապտացիան, որը նա անվանում է «սիրային ուղերձ դեպի Capcom»։ Սպասվում է էներգիայով ու դրայվով լի արկած՝ Դանթեի գլխավորությամբ։ Սերիալի մասին հակասական կարծիքներ են պտտվում, բայց լավ կլինի, որ ինքդ դիտես ու կարծիք կազմես։

🎬 The Last of Us | 2-րդ սեզոն (HBO)
📅 Պրեմիերա՝ ապրիլի 13

Հաջող առաջին սեզոնից հետո Ջոելի և Էլլիի ճանապարհորդությունը շարունակվում է։ Նոր սեզոնն անդրադառնում է երկրորդ խաղի իրադարձություններին՝ ավելի խորը, մութ ու հուզիչ նոտաներով։ Նոր դերասաններով համալրված թիմը խոստանում է պահպանել նույն որակը, ինչին մենք արդեն սովոր ենք։ Սերիալն արդեն հասանելի է տարբեր հարթակներում, ու հասցրել է սիրվել շատերի կողմից։

🎬 Mortal Kombat 2
📅 Պրեմիերա՝ հոկտեմբերի 24

Բոլորն այստեղ են՝ Սոնյա, Սաբ-Զերո, Սկորպիոն և իհարկե՝ վերջապես Ջոնի Քեյջը՝ Կարլ Ուրբանի մասնակցությամբ։ Այս անգամ ոչինչ չի բացակայում. մրցաշարը թեժ է լինելու։ Ֆիլմը խոստանում է Mortal Kombat-ին վայել դաժան ու անգութ տեսարաններ, որոնք շատերի մոտ մանկական անուշ հիշողություններ են առաջացնում, որքան էլ, որ դա տարօրինակ է 😂

🎬 Return to Silent Hill
🎯 Ամսաթիվ՝ նոյեմբերի 21

Ռեժիսոր Քրիստոֆ Գանը վերադառնում է՝ «Silent Hill 2»-ի սյուժեով։ Սարսափի դասականը կրկին էկրանին կլինի՝ միգապատ քաղաքի, Պիրամիդ Գլխի ու սարսափեցնող իրադարձությունների ուղեկցությամբ։

🎬 Castlevania: Nocturne | 2-րդ սեզոն (Netflix)
📅 Պրեմիերա՝ հունվարի 16

Ռիխտեր Բելմոնտը, Ալուքարդը և մյուս հերոսները վերադառնում են նոր թշնամու՝ Էրզեբեթ Բաթորիի դեմ պայքարելու համար։ Netflix-ի անիմացիան կրկին խոստանում է չթուլացնել որակը, տեսնենք-տեսնենք։

🎬 Five Nights at Freddy’s 2
📅 Պրեմիերա՝ դեկտեմբերի 5


Սարսափախաղը վերադառնում է երկրորդ ֆիլմով։ Այս անգամ Toy Freddy-ն միանում է մեխանիկական մղձավանջներին։ Առաջին ֆիլմի ֆինանսական հաջողությունը ցույց տվեց, որ այս սարսափը դեռ երկար է մնալու էկրանին, այնպես որ սպասում ենք ֆիլմի նոր մասին՝ հուսալով, որ առաջինի պես հաջողված կլինի։

📽 Այս տարվա խաղային էկրանավորումները խոստանում են բավականին հետաքրքիր ու դիտարժան լինել։ Դրանցից որոշները կարող ես ԿինոՊարկում դիտել, իսկ որոշները տանը. կարևոր է միայն, որ հաճույք ստանաս ընթացքից ու վայելես սիրելի խաղերը մեծ էկրանին։

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը