Idol-ներ, որոնք գրավել են կինոաշխարհը
16-05-2025
Վերջին տարիներին աշխարհի ամենահայտնի ասիացի idol-ները՝ BLACKPINK-ի, ASTRO-ի, BTS-ի, EXO-ի ու այլ խմբերի անդամները, ակտիվորեն մուտք են գործում դերասանական աշխարհ։ Նրանց մասնակցությամբ նախագծերը չեն սահմանափակվում միայն Կորեայով․ նրանք նկարահանվում են նաև միջազգային հարթակներում՝ ներառյալ եվրոպական և ամերիկյան ֆիլմարտադրությունները, օրինակ Netflix-ը կամ HBO-ն։
Նրանց երաժշտությունը լցնում է համերգային դահլիճները, իսկ ներկայությունը՝ էկրանները։ Արի միասին հասկանանք, թե որ idol-ներն են փայլել կինոթատրոնների մեծ էկրաններին…
🎬✨ Lisa (BLACKPINK) — The White Lotus: Season 3 (2025)
BLACKPINK-ի ամենաերևացող անդամներից մեկը՝ Lisa-ն, իր դերասանական դեբյուտը սկսել է HBO-ի «The White Lotus» սերիալի երրորդ սեզոնում։ Սերիալը նկարահանվել է Թաիլանդում՝ Lisa-ի հայրենիքում, իսկ նրա կերպարը դարձել է մի շարք քննարկումների առիթ։ Lisa-ն մարմնավորում է թաիլանդացի երիտասարդ կնոջ, որը աշխատում է հյուրանոցային համալիրում, բայց ունի բարդ ներքին աշխարհ և ապագայի հետ կապված տագնապներ։
Lisa-ի ներկայությունը սերիալում ոչ միայն առաջինն է նրա դերասանական կարիերայում, այլև առաջին անգամն է, երբ K-pop աստղն ընդգրկվում է HBO-ի նման մասշտաբային նախագծում՝ որպես լիարժեք դերասանուհի։
🎬✨ T.O.P (BIGBANG) — Squid Game: Season 2 (2024)
BIGBANG խմբի վետերան անդամ T.O.P-ը երկարատև դադարը խախտեց՝ վերադառնալով որպես դերասան Netflix-ի «Squid Game» սերիալի երկրորդ սեզոնում։ Նրա մասնակցությունը սերիալում համարվում է ոչ միայն երաժշտական լեգենդի վերադարձ, այլև նրա ներկայության հաստատում նոր սերնդի գլոբալ մշակույթում։
Thanos-ի կերպարը ոչ միայն խորհրդանշում է Choi Seung-hyun-ի վերադարձը, այլև դարձել է «Squid Game»-ի երկրորդ սեզոնի «համն ու հոտը»՝ սեզոնին յուրահատկություն ու ոճ հաղորդելով։
🎬✨ Jennie (BLACKPINK) — The Idol (2023, HBO)
Jennie-ն՝ BLACKPINK-ի խմբի անդամներից մեկը, հանդես եկավ որպես դերասանուհի HBO-ի «The Idol» սերիալում՝ մարմնավորելով Dyanne-ին։ Նրա մասնակցությունը սերիալում մեծ ուշադրություն գրավեց, հատկապես նրա պարային տեսարանները, որոնք լայնորեն տարածվեցին համացանցում։ Սա Jennie-ի առաջին դերասանական փորձն էր, և նա հանդես եկավ Jennie Ruby Jane անունով։
«The Idol»-ը մեծ քննադատությունների արժանացավ և, կարելի է ասել, տապալվեց, բայց Jennie-ի դերը միևնույնն է հիշվեց հանդիսատեսի կողմից։
Հաշվի առնելով վերջերս նրա սոլո կարիերայի զարգացումը, հնարավոր է, որ Jennie-ն նոր առաջարկներ ստանա ավելի հաջողված պրոյեկտներին մասնակցելու համար։
🎬✨ Cha Eun-woo (ASTRO) — Island (2023), A Good Day to Be a Dog (2023)
ASTRO խմբի անդամ Cha Eun-woo-ն 2023-ին հանդես եկավ միանգամից երկու նախագծում։
«Island» սերիալում նա խաղում է քահանայի դեր՝ կախարդությունների և չար ուժերի դեմ պայքարի մեջ ընկած աշխարհում։ Սա գործողություններով հագեցած, մռայլ ու դինամիկ սերիալ է, որտեղ նրա դերակատարմամբ բացահայտվում է նոր, ավելի լուրջ կերպար։
«A Good Day to Be a Dog*»-ում նա մարմնավորում է ուսուցչի, որի կյանքում հայտնվում է մի աղջիկ, ով անիծում է նրան՝ յուրաքանչյուր համբույրից հետո վերածվել շան։ Սերիալը համադրում է հումորը, ֆենթզին ու նուրբ ռոմանտիկան։
Cha Eun-woo-ն այս նախագծերում ամրապնդեց իր դիրքը որպես դերասան, այնպես որ սպասում ենք տեսնել նրան նոր կերպարներում։
🎬✨ Rowoon (SF9) — Destined With You (2023), The Matchmakers (2023)
SF9-ի գլխավոր վոկալիստ Rowoon-ը սիրվել է ոչ միայն երաժշտությամբ, այլև իր ռոմանտիկ դերերով։
«Destined With You»-ում նա մարմնավորում է փաստաբանի, ով անտեղի դառնում է հնագույն անեծքի զոհ։ Սերիալը սիրվեց Netflix-ում, իսկ նրա խարիզմատիկ ու հուզիչ կերպարը գրավեց լայն լսարանին։
«The Matchmakers»-ում Rowoon-ը հանդես է գալիս պատմական ժանրում՝ որպես ավանդական, համեստ հերոս՝ ներգրավված անհավանական ամուսնական պատմությունների մեջ։
Երկու նախագծերն էլ ընդգծել են նրա դերասանական բազմակողմանիությունը։
🎬✨ Krystal Jung (f(x)) — Cobweb (2023)
Krystal Jung-ը՝ f(x)-ի նախկին անդամը, 2023-ին փայլեց Կիմ Ջի-ունի հեղինակային «Cobweb» ֆիլմում։ Krystal-ը մարմնավորում է դերասանուհու, ով ներգրավված է 1970-ականների ընթացքում նկարահանվող ֆիլմի քաոսային պրոցեսում։ Նրա դերն առանձնացավ որպես նրբանկատ և ուժեղ կնոջ կերպար։
🎬✨ Ok Taecyeon (2PM) — Heartbeat (2023), Vincenzo (2021)
2PM խմբի անդամ Ok Taecyeon-ը դերասանական աշխարհում վաղուց կայացած անուն է։
«Heartbeat»-ում նա մարմնավորում է վամպիրի, ով փորձում է դառնալ մարդ և գտնել սեր։ Սերիալը միմյանց հետ համադրում է ֆենթզի, հումոր ու էմոցիոնալ դինամիկա։
Թեև «Vincenzo» սերիալը թողարկվել է 2021-ին, Taecyeon-ի չարագործ կերպարը դեռ հիշատակվում է որպես K-drama աշխարհում ամենահաջողված բացասական հերոսներից մեկը։ Նրա բազմազան կերպարները հաստատում են նրա լիդերական դիրքը K-idol-դերասանների շարքում։
🎬✨ Jisoo (BLACKPINK) — Newtopia (2025), Dr. Cheon and Lost Talisman (2023), Snowdrop (2022)
BLACKPINK-ի Jisoo-ն իր դերասանական ճանապարհը սկսել է «Snowdrop» սերիալով (Disney+, 2022), որտեղ նա մարմնավորում է ուսանողուհու, որի սիրո պատմությունը զարգանում է քաղաքական լարվածությունների ֆոնին։ Նրա դերասանական խաղը նշվեց բնականությամբ ու հուզականությամբ, իսկ սերիալը դարձավ տարվա ամենաշատ քննարկված կորեական նախագծերից մեկը։
2023-ին նա հատուկ հյուրի դեր է ունեցել «Dr. Cheon and Lost Talisman» միստիկ ֆիլմում՝ որպես ավանդական կորեացի փերի։
Իսկ 2025-ին Jisoo-ն ստանձնում է իր ամենամեծ դերասանական նախագիծը՝ «Newtopia» սերիալում։ Սա զոմբի ժանրի դրամա է, որտեղ նա հանդես է գալիս որպես գլխավոր հերոսուհի՝ համաճարակի բռնկման ժամանակ պայքար մղող ուժեղ կերպար։ Սցենարի հեղինակը՝ «Parasite»-ի համահեղինակ Han Jin-won-ն է։
Ինչպես երևում է, BLACKPINK-ի բոլոր անդամներից ամենամեծ դերասանական ուղին Jisoo-ն ունի, որի ներկայությունը մեծ էկրանին աճում է նույնքան վառ, որքան՝ բեմում։
🎬✨ IU — Broker (2022)
IU-ն՝ հայտնի սոլո երգչուհին, 2022-ին մասնակցեց ճապոնացի ռեժիսոր Կորեեդայի «Broker» ֆիլմի նկարահանումներին։ Նա մարմնավորում է երիտասարդ մորը, ով թողել է իր երեխային՝ հուսալով, որ ավելի լավ կյանք կունենա։ Ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում և արժանացել ոտքի վրա ծափահարություններ։ Սա IU-ի ամենահաջողված դերասանական նախագծերից է մինչ այժմ։
K-pop-ն այլևս ոչ միայն երաժշտական ուղղություն է, այլ մշակութային մեծ երևույթ, իսկ K-pop Idol-ները ոչ միայն երաժիշտներ են, այլև փայլուն դերասաններ։
Lisa-ն, IU-ն, Jisoo-ն, Rowoon-ը, Taecyeon-ը, Cha Eun-woo-ն, Krystal-ը և T.O.P-ն արդեն իրենց անուններն են գրել ոչ միայն երաժշտական պատմության մեջ, այլև ժամանակակից հեռուստատեսության և կինոյի աշխարհում։