top-event

«House of the Dragon». ինչպե՞ս 3-րդ սեզոնը փոխեց գրքի պատմությունը

17-08-2026

*Ուշադրություն․ բլոգը պարունակում է սփոյլերներ «House of the Dragon»-ի երեք սեզոններից։Երեք սեզոն պահանջվեց, որ Տարգարիենների ընտանեկան կոնֆլիկտը վերածվի իսկական պատերազմի։ 3-րդ սեզոնում այլևս ոչ ոք չի փորձում խաղաղություն պահպանել․ Վեստերոսն այրվում է, վիշապները դուրս են եկել մարտի, իսկ գահի համար պայքարում յուրաքանչյուր որոշում նոր զոհերի է հանգեցնում։«House of the Dragon»-ը հիմնված է Ջորջ Ռ․ Ռ․ Մարտինի «Fire & Blood» գրքի վրա, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա։ Գիրքը պատմում է նույն իրադարձությունների մի քանի՝ հաճախ իրար հակասող տարբերակներ, ու մենք այդպես էլ հստակ չենք իմանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սա սերիալի հեղինակներին բավական ազատություն է տալիս ընտրելու իրենց տարբերակը։ Սակայն 3-րդ սեզոնում նրանք մի քայլ առաջ են գնացել՝ ոչ միայն լրացրել են գրքի բացերը, այլև որոշ կերպարների ու իրադարձությունների պատմություններ ամբողջությամբ փոխել։Երեք սեզոն՝ մեկ պատերազմի ճանապարհ1-ին սեզոն․ ընտանիքը բաժանվում էԱռաջին սեզոնը ցույց տվեց, թե ինչպես տարիներով կուտակված վիրավորանքները Տարգարիեններին բաժանեցին սևերի ու կանաչների։ Մինչև Լյուկի մահը դեռ թվում էր, թե պատերազմից հնարավոր է խուսափել, բայց Վհագարի հարձակումից հետո վերադարձի ճանապարհ այլևս չկար։2-րդ սեզոն․ պատերազմը սկսվում էBlood and Cheese-ի սպանությունը, Քարգիլ երկվորյակների մենամարտն ու Ռուքի Ռեսթի ճակատամարտը հակամարտությունն ավելի խորացրին։ Բայց նույնիսկ այդ ամենից հետո Ռեյնիրան ու Ալիսենթը դեռ փորձում էին կանգնեցնել պատերազմը, մինչ երկու կողմերի ուժերն արդեն պատրաստվում էին վճռական բախման։3-րդ սեզոն․ Վեստերոսն այրվում էԵրրորդ սեզոնում վիշապների պարը վերջապես սկսվեց ամբողջ ուժով։ Գալետի ու Թամբլթոնի ճակատամարտերը, Ջեյսի մահը և Քինգս Լենդինգի գրավումը ցույց տվեցին պատերազմի իրական մասշտաբը։ Իսկ Ռեյնիրան խաղաղություն փնտրող թագուհուց աստիճանաբար վերածվեց առաջնորդի, որը սկսել էր հավատալ, որ գահը ոչ միայն իր իրավունքն է, այլև ճակատագիրը։«House of the Dragon»-ն ու «Game of Thrones»-ը․ նույն պատմությունը կրկնվո՞ւմ էԵրկու սերիալների աշխարհը նույնն է, բայց պատմությունների կենտրոնում տարբեր պատերազմներ են։ «Game of Thrones»-ում բազմաթիվ տներ պայքարում էին իշխանության համար, իսկ «House of the Dragon»-ում մեկ ընտանիք սեփական ուժով ոչնչացնում է ինքն իրեն։Այնուամենայնիվ, զուգահեռները գնալով ավելի տեսանելի են։ Ռեյնիրայի ճանապարհը հիշեցնում է Դեյներիսին․ երկուսն էլ իրենց տեսնում են որպես անարդարությունից տուժած օրինական ժառանգներ, երկուսն էլ խոստանում են ավելի արդար աշխարհ և աստիճանաբար սկսում են հավատալ, որ իրենց առաքելությունն ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքը։ Տարբերությունն այն է, որ Ռեյնիրայի փոփոխությունը տեղի է ունենում ընտանիքի ներսում ծավալվող պատերազմի ընթացքում, և յուրաքանչյուր նոր կորուստ նրան ավելի է հեռացնում նախկին սկզբունքներից։Հելեյնայի տեսիլքները հիշեցնում են Բրանի պատմությունը․ երկուսն էլ գիտեն ավելին, քան կարող են պարզ բացատրել մյուսներին։ Իսկ Քինգս Լենդինգի բնակիչները կրկին դառնում են իշխանության պայքարի ամենամեծ զոհերը՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է նստած Երկաթե գահին։Երկու սերիալներն էլ ի վերջո նույն հարցն են տալիս․ իշխանությունը փոխո՞ւմ է մարդուն, թե՞ պարզապես բացահայտում է այն, ինչ միշտ եղել է նրա ներսում։Գլխավոր կերպարները․ գիրքն ընդդեմ սերիալի👑 Ռեյնիրա Տարգարիեն Գրքում․ Երիտասարդ Ռեյնիրան գեղեցիկ, համարձակ ու վառ աղջիկ էր, որին անվանում էին «Թագավորության հրճվանք»։ Սակայն մի քանի հղիություններից հետո նա զգալիորեն գիրանում է և այլևս չի հիշեցնում նախկին գեղեցկուհուն։ Բնավորությամբ էլ ավելի հպարտ, կամակոր ու բռնկուն է, իսկ կորուստներից հետո դառնում է կասկածամիտ և վրեժխնդիր։Սերիալում․ Նրա արտաքին փոփոխության վրա գրեթե շեշտ չի դրվում, իսկ բնավորությունը շատ ավելի մեղմ է ներկայացվում։ Ռեյնիրան երկար ժամանակ խաղաղություն փնտրող ու զուսպ առաջնորդ է, և միայն 3-րդ սեզոնում է սկսում հավատալ, որ գահը ոչ միայն իր իրավունքն է, այլև ճակատագիրը։🕯️ Ալիսենթ ՀայթաուերԳրքում․ Ալիսենթը Ռեյնիրայից ինը տարով մեծ է և երբեք նրա մտերիմ ընկերուհին չի եղել։ Նա նկարագրվում է որպես գեղեցիկ, նրբագեղ ու խելացի կին, որը հստակ գիտի՝ ինչ է ուզում։ Ավելի հաշվենկատ է, իշխանատենչ և մինչև վերջ պաշտպանում է իր երեխաների շահերը։Սերիալում․ Ալիսենթը Ռեյնիրայի մանկության ընկերուհին է, և նրանց հարաբերությունները դառնում են ամբողջ պատմության առանցքը։ Նա շատ ավելի խոցելի ու հակասական է․ հաճախ ոչ թե ինքն է որոշումներ ընդունում, այլ հայտնվում է հոր, ամուսնու և որդիների որոշումների հետևանքների մեջ։ 3-րդ սեզոնում նույնիսկ պատրաստ է Էյմոնդին զոհաբերել՝ մի բան, որը գրքային Ալիսենթը դժվար թե աներ։🐉 Դեյմոն ՏարգարիենԳրքում․ Դեյմոնը նկարագրվում է որպես գրավիչ, համարձակ ու վտանգավոր տղամարդ։ Նա փայլուն մարտիկ է, անկանխատեսելի, իշխանատենչ ու արագ բռնկվող։ Իր դաժանության համար գրեթե չի զղջում և պատերազմի ամենավտանգավոր խաղացողներից է։Սերիալում․ Դեյմոնը նույնքան վտանգավոր է, բայց շատ ավելի խոցելի։ Հարենհոլի տեսիլքները բացում են նրա վախերը, մեղքի զգացումն ու Ռեյնիրայի ստվերում մնալու ցավը։ Սերիալը նաև մեծացրել է նրա մասնակցությունը պատերազմին՝ նույնիսկ ուղարկելով Թամբլթոնի ճակատամարտ, որտեղ գրքային Դեյմոնը չի եղել։🔥 Էյգոն IIԳրքում․ Էյգոնը երիտասարդ տարիներին գեղեցիկ էր, բայց մռայլ, ծույլ ու հաճույքների հետևից ընկած։ Նա առանձնապես չէր ձգտում գահին, սակայն թագադրվելուց հետո դառնում է դաժան ու վրեժխնդիր։ Ռուքի Ռեսթի վնասվածքներից հետո նրա արտաքինն ու բնավորությունն ավելի են մռայլվում։Սերիալում․ Էյգոնը նույնքան հակասական է, բայց նրա անվստահությունն ու ընտանիքի կողմից չսիրված լինելու զգացումը շատ ավելի ընդգծված են։ Վիրավորումից հետո տեսնում ենք ոչ միայն նրա դաժանությունը, այլև ցավը, նվաստացումն ու Sunfyre-ի հետ կապը։ Արդյունքում նա դառնում է սերիալի ամենակենդանի ու ողբերգական կերպարներից մեկը։👁️ Էյմոնդ ՏարգարիենԳրքում․ Էյմոնդը վայրի, բռնկուն ու չներող կերպար է։ Նա հիանալի մարտիկ է, իսկ կորցրած աչքի փոխարեն կրում է կապույտ շափյուղա։ Գիրքը նրա դաժանությունը գրեթե չի բացատրում․ նա պարզապես պատերազմի ամենավտանգավոր դեմքերից մեկն է։Սերիալում․ Էյմոնդի ներսում դեռ տեսնում ենք այն երեխային, որին ծաղրում էին վիշապ չունենալու համար։ Նրա ինքնավստահության տակ թաքնված են վիրավորված հպարտությունն ու ինքնահաստատվելու ցանկությունը։ Նույնիսկ Լյուկի մահը սերիալում պատահականություն էր, մինչդեռ գրքում նման բացատրություն չկա։ 🦋 Հելեյնա ՏարգարիենԳրքում․ Հելեյնան նկարագրվում է որպես ոչ այնքան տպավորիչ արտաքինով, բայց ուրախ, բարի ու հաճելի աղջիկ։ Նա սիրում էր թռչել Dreamfyre-ի հետ և թագավորական ընտանիքի այն եզակի անդամներից էր, որին սիրում էին հասարակ մարդիկ։ Որդու սպանությունից հետո նա կոտրվում է ու խոր դեպրեսիայի մեջ ընկնում։Սերիալում․ Հելեյնան ավելի լուռ, փակ ու տարօրինակ է։ Նրա տեսիլքները նրան դարձնում են մարգարե, որը հաճախ նախապես գիտի՝ ինչ է տեղի ունենալու, բայց չի կարող կանգնեցնել դա։ 3-րդ սեզոնում նրա մահը տեղի է ունենում գրքից շատ ավելի շուտ՝ ամբողջությամբ փոխելով հետագա պատմությունը։🌊 Ջեյս Գրքում․ Ջեյսը ոչ միայն Ռեյնիրայի որդին է, այլև սևերի ամենակարևոր դիվանագետներից ու ռազմական առաջնորդներից մեկը։ Նա ինքն է առաջնորդում Գալետի ճակատամարտը և զոհվում՝ փորձելով փրկել փոքր եղբորը։ Սերիալում․ Ջեյսի մոտ ավելի ընդգծված է իր ծագման շուրջ անվստահությունը, իսկ նրա մահը հերոսական զոհաբերությունից վերածվում է ընտանեկան ողբերգության։ Պատմությո՞ւն, թե՞ նոր մեկնաբանություն«House of the Dragon»-ի 3-րդ սեզոնը միաժամանակ և՛ ամենամասշտաբայինն է, և՛ գրքից ամենաշատ հեռացածը։ Որոշ փոփոխություններ օգնել են ավելի խորությամբ բացել կերպարներին՝ հատկապես Էյգոնին, Էյմոնդին ու Օրմունդ Հայթաուերին։ Մյուսները՝ Ալիսենթի ընտրությունը, Նեթլսի բացակայությունն ու Ռեյնիրայի մարգարեական շրջադարձը, ամբողջությամբ փոխել են պատմության տրամաբանությունը։Սակայն վերջնական հարցը նույնն է մնում․ ո՞վ է արժանի Երկաթե գահին։ Երրորդ սեզոնից հետո պատասխանը, կարծես, ավելի պարզ է, քան երբևէ՝ գուցե նրանցից ոչ մեկը։

Բլոգ

«House of the Dragon». ինչպե՞ս 3-րդ սեզոնը փոխեց գրքի պատմությունը

17-08-2026

«House of the Dragon». ինչպե՞ս 3-րդ սեզոնը փոխեց գրքի պատմությունը

Բլոգ

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

16-12-2025

Stranger Things-ի 5-րդ եթերաշրջան. այն ամենը, ինչ մենք գիտենք մինչ այժմ

Բլոգ

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

05-12-2025

Ի՞նչ դիտել 2026-ին. Տարվա գլխավոր ու սպասված պրեմիերաները

Բլոգ

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

10-11-2025

Արյուն, սեր ու կինո․ վամպիրական ֆիլմեր, որոնք չեն հնանում

Բլոգ

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

15-10-2025

Սարսափ, ճշմարտություն և խավար․ «Monster»-ի ֆենոմենը

Բլոգ

Ֆենոմեն, որ գրավեց ամբողջ աշխարհը. Ի՞նչ է Demon Slayer-ը

29-09-2025

Ֆենոմեն, որ գրավեց ամբողջ աշխարհը. Ի՞նչ է Demon Slayer-ը

Բլոգ

Ի՞նչ հայկական պրեմիերաներ են սպասվում մինչև 2025-ի ավարտը

09-09-2025

Ի՞նչ հայկական պրեմիերաներ են սպասվում մինչև 2025-ի ավարտը

Բլոգ

Կորեական դորամաներ․ դրանց ֆենոմենը և ի՞նչ դիտել

01-09-2025

Կորեական դորամաներ․ դրանց ֆենոմենը և ի՞նչ դիտել

Բլոգ

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

19-08-2025

«Սատանան կրում է Պրադա 2»․ այն ամենն, ինչ հայտնի է սպասվող սիքվելի մասին

Բլոգ

«Ավատար․ Կրակ ու մոխիր». ի՞նչ սպասել Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմից

11-08-2025

«Ավատար․ Կրակ ու մոխիր». ի՞նչ սպասել Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմից

Բլոգ

Ուենսդեյ. ամեն ինչ Ադամսների ու երկրորդ սեզոնի մասին

17-07-2025

Ուենսդեյ. ամեն ինչ Ադամսների ու երկրորդ սեզոնի մասին

Բլոգ

Նոր «Հարրի Փոթեր». Կախարդանքը վերադառնում է՝ նոր ձևաչափով

18-06-2025

Նոր «Հարրի Փոթեր». Կախարդանքը վերադառնում է՝ նոր ձևաչափով

Բլոգ

Idol-ներ, որոնք գրավել են կինոաշխարհը

16-05-2025

Idol-ներ, որոնք գրավել են կինոաշխարհը

Բլոգ

2025-ի խաղային էկրանավորումները. ի՞նչ սպասել

23-04-2025

2025-ի խաղային էկրանավորումները. ի՞նչ սպասել

Բլոգ

Minecraft-ի ֆենոմենը․ խաղա՞լ, թե՞ դիտել մեծ էկրանին

04-04-2025

Minecraft-ի ֆենոմենը․ խաղա՞լ, թե՞ դիտել մեծ էկրանին

Բլոգ

Severance․ Սերիալ, որ կփոխի քո «ես»-ը

21-03-2025

Severance․ Սերիալ, որ կփոխի քո «ես»-ը

Բլոգ

Անորայից մինչև Սարոյան. Հայերը Օսկարում

12-03-2025

Անորայից մինչև Սարոյան. Հայերը Օսկարում

Բլոգ

Ի՞նչ է սպասվում «Կաղամարի խաղը 3»-ում. տեսություններ, հուշումներ ու ենթադրություններ

18-02-2025

Ի՞նչ է սպասվում «Կաղամարի խաղը 3»-ում. տեսություններ, հուշումներ ու ենթադրություններ

Բլոգ

Ի՞նչ դիտել 2025-ին.

31-01-2025

Ի՞նչ դիտել 2025-ին.

Բլոգ

Էմիգրանտներ, գլադիատորներ և Դեմի Մուր. 2024-ի կինոամփոփում

18-12-2024

Էմիգրանտներ, գլադիատորներ և Դեմի Մուր. 2024-ի կինոամփոփում

Բլոգ

Այս տարվա 8 անիմացիոն ֆիլմ, որ չարժի բաց թողնել

05-11-2024

Այս տարվա 8 անիմացիոն ֆիլմ, որ չարժի բաց թողնել

Բլոգ

12+2 մյուզիքլ, որ անպայման պետք է դիտել

10-10-2024

12+2 մյուզիքլ, որ անպայման պետք է դիտել

Բլոգ

Հայաո Միյաձակին և նրա լավագույն անիմացիոն ֆիլմերը

27-09-2024

Հայաո Միյաձակին և նրա լավագույն անիմացիոն ֆիլմերը

Բլոգ

6 պատմական սերիալ, որոնք կգրավեն ուշադրությունդ

17-09-2024

6 պատմական սերիալ, որոնք կգրավեն ուշադրությունդ

Բլոգ

Թարգարիենների՝ էկրանավորման արժանի պատմությունները

27-08-2024

Թարգարիենների՝ էկրանավորման արժանի պատմությունները

Բլոգ

2024-ի լավագույն դորամաները

12-08-2024

2024-ի լավագույն դորամաները

Բլոգ

Ո՞վ է Դեդփուլն ու ի՞նչ սպասել նոր ֆիլմից

16-07-2024

Ո՞վ է Դեդփուլն ու ի՞նչ սպասել նոր ֆիլմից

Բլոգ

5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար

21-06-2024

5 նոր անիմե սերիալ՝ մի շնչով դիտելու համար

Բլոգ

 5 ԱՅՈ Netflix-ին․ սերիալներ, որոնք արժի դիտել

30-05-2024

5 ԱՅՈ Netflix-ին․ սերիալներ, որոնք արժի դիտել

Բլոգ

Արի՛ խոսենք սարսափ ֆիլմերի մասին

01-04-2024

Արի՛ խոսենք սարսափ ֆիլմերի մասին

Բլոգ

Բարբին, Նոլանն ու Խեղճ էակները․ Ի՞նչ է սպասվում Օսկար 2024-ին

07-03-2024

Բարբին, Նոլանն ու Խեղճ էակները․ Ի՞նչ է սպասվում Օսկար 2024-ին

Բլոգ

Ոգեշնչող ֆիլմեր կանանց մասին, որ պետք է դիտեն բոլորը

04-03-2024

Ոգեշնչող ֆիլմեր կանանց մասին, որ պետք է դիտեն բոլորը

Բլոգ

Ի՞նչ դիտել սիրո տոներին

12-02-2024

Ի՞նչ դիտել սիրո տոներին

Բլոգ

Ի՞նչ դիտել 2024-ին

18-01-2024

Ի՞նչ դիտել 2024-ին

Բլոգ

Ամանորյա ֆիլմեր, որ հաստատ արժե դիտել

27-12-2023

Ամանորյա ֆիլմեր, որ հաստատ արժե դիտել

Բլոգ

Ծանոթացի՛ր՝ երեք Վոնկաները շոկոլադի գործարանից

30-11-2023

Ծանոթացի՛ր՝ երեք Վոնկաները շոկոլադի գործարանից

Բլոգ

Դիտիր նոյեմբերի ֆիլմերը ԿինոՊարկում

14-11-2023

Դիտիր նոյեմբերի ֆիլմերը ԿինոՊարկում

Բլոգ

Մարվելի մուլտիտիեզերքը. այն ինչ չէիք նկատել

13-11-2023

Մարվելի մուլտիտիեզերքը. այն ինչ չէիք նկատել

Բլոգ

Մայքլ Գամբոն. դերասանի անմոռանալի ստեղծագործ ժառանգությունը

12-10-2023

Մայքլ Գամբոն. դերասանի անմոռանալի ստեղծագործ ժառանգությունը

Բլոգ

Վուդի Ալլենի աշխարհը. հին ֆիլմերից մինչև վերջին աշխատանք

06-10-2023

Վուդի Ալլենի աշխարհը. հին ֆիլմերից մինչև վերջին աշխատանք

Բլոգ

Վենետիկի 80-րդ կինոփառատոն. ամփոփում է Դիանա Մարտիրոսյանը

04-10-2023

Վենետիկի 80-րդ կինոփառատոն. ամփոփում է Դիանա Մարտիրոսյանը

Բլոգ

3 առավել ճշգրիտ` գրքից ֆիլմ էկրանավորումներ

18-09-2023

3 առավել ճշգրիտ` գրքից ֆիլմ էկրանավորումներ

Բլոգ

Դիտե՛ք Սեպտեմբերին ԿինոՊարկում

07-09-2023

Դիտե՛ք Սեպտեմբերին ԿինոՊարկում

Բլոգ

Ռեժիսոր Քրիստեֆեր Նոլան. ֆիլմերի կադրից դուրս

28-08-2023

Ռեժիսոր Քրիստեֆեր Նոլան. ֆիլմերի կադրից դուրս

Բլոգ

Նինձա կրիաները՝ սկզբից մինչև մեր օրեր

10-08-2023

Նինձա կրիաները՝ սկզբից մինչև մեր օրեր

Բլոգ

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը

31-07-2023

Օպենհեյմերը և Քիլիան Մերֆիի լավագույն 5 դերերը

Բլոգ

Բարբի և Օպենհեյմեր, ոչ թե Բարբի կամ Օպենհեյմեր

17-07-2023

Բարբի և Օպենհեյմեր, ոչ թե Բարբի կամ Օպենհեյմեր

Բլոգ

Նոր հավելված, նոր հնարավորություններ

17-02-2023

Նոր հավելված, նոր հնարավորություններ

Բլոգ

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 3

15-01-2023

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 3

Բլոգ

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 2

05-01-2023

ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ - ՄԱՍ 2

Բլոգ

OSCAR 2022

01-01-0001

OSCAR 2022